Uyanış, Diriliş, Direniş…

AZERBAYCAN`IN II. MAHMUD`U VE I. PETRO`SU ABBAS MİRZA KACAR

GAZİ ALPEREN, AHİ VE AKINCI RUHU”NA SAHİP GERÇEK DERVİŞ OLABİLMEK

İthalata bağımlılık azalırsa, Türk ekonomisi büyür

Ում էր վախեցնում Ռոբերտ Քոչարյանը. առանցքը քանդվեց, իսկ սադրանքը՝ ստացվեց

Ermenistan 14 Ağustos 2018
17

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ իշխանությունը վախեցավ Քոչարյանի խոսելուց եւ դրա համար իր ակտիվիստների միջոցով տապալեց նրա ասուլիսը: Քոչարյանի գրասենյակի պատասխանը գուցե համոզիչ հնչեր հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների համար, որտեղ ընդդիմության խոսքի արտահայտման թերեւս բացառիկ հնարավորությունը մամուլի ասուլիսներն էին եւ մեկ-երկու թերթ:

Բայց տեղեկատվական դարաշրջանում ասել, թե Քոչարյանի խոսելուց իշխանությունը վախեցավ եւ տապալեց ասուլիսը, բավական միամիտ է հնչում, եթե ոչ ծիծաղելի:

Ի վերջո, եթե Ռոբերտ Քոչարյանն ունի ասելիք, ունի ասելու նոր բան, այն էլ այնպիսին, որից իշխանությունը կարող էր վախենալ, ապա նա ունի այդ ասելիքն արտահայտելու օրինական շատ ավելի ձեւեր, քան օրինակ Օստապ Իբրահիմովիչը գիտեր հարստանալու համար: Իսկ նա կարծես թե գիտեր 400 օրինական ձեւ:

Մինչդեռ տեղեկատվական դարաշրջանում 4 ձեւն էլ բավարար է ասելիքը տեղ հասցնելու համար: Իսկ դրանք անշուշտ կան, եւ ըստ այդմ մնում է սպասել, թե հատկապես որ ձեւն է ընտրում երկրորդ նախագահը, իշխանության համար վախի պատճառ իր ասելիքը հանրությանը ներկայացնելու համար:

Ավելի ուշ նրա գրասենյակը տարածեց հայտարարություն, ասելով, թե Քոչարյանն իր կարեւոր քաղաքական հայտարարություններն ու գնահատականները կհնչեցնի այլ ասուլիսով կամ հարցազրույցով:

Մյուս կողմից, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, նախաձեռնելով նրա ասուլիսը, չէ՞ր պատկերացրել հանրության հնարավոր վերաբերմունքը: Հանրային հատկապես աշխույժ խմբերի վերաբերմունքն այս օրերին այնքան ցայտուն էր, որ այն հնարավոր էր չնկատել եւ ըստ այդմ հնարավոր դրսեւորումները չպատկերացնել միայն միտումնավոր, պարզապես չուզենալու պարագայում:

Ռոբերտ Քոչարյանի բազմափորձ թիմը հազիվ թե անկարող լիներ տեսնել, գնահատել ու պատկերացնել հնարավոր տարբերակները: Ըստ այդմ, արդյոք Քոչարյանի ասուլիսը չէր կարող կազմակերպվել հենց այդ հաշվարկով: Բանն այն է, որ Քոչարյանի այսպես ասած դիրքային պաշտպանությունն իրականացվում էր «քաղհալածյալության» տրամաբանության առանցքով, ինչը եւս միանգամայն հասկանալի հաշվարկ էր: Բայց երբ դատարանը փոխում է նրա հանդեպ խափանման միջոցը, ապա այդ առանցքը եթե չի քանդվում, գոնե որոշակիորեն երերում է: Փաստացի ստացվում է, որ Հայաստանում իրականացվում է իրավական գործընթաց, ոչ թե վենդետա, ինչպես պնդում էին, այլապես ինչպե՞ս կարող էր դատարանը ազատել երկրորդ նախագահին:

Ըստ այդմ, կարծես թե դիրքային պաշտպանության «քաղհալածյալության» սկզբունքի, տրամաբանության վերականգնման համար անհրաժեշտ է դառնում որոշակի նոր իրավիճակ, եւ այդ իմաստով ազատ արձակվելուց հետո Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի կազմակերպումը կարող է լինել յուրօրինակ սադրանք, որն էլ փաստորեն արդարացրեց քաղաքացիների հույզերի վրա կառուցված հաշվարկը, դրանով էլ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակին տալով հնարավորություն «վերականգնել» «քաղհալածյալության» առանցքը եւ ասել, թե այդուհանդերձ հետապնդումը քաղաքական է, ոչ թե իրավական:

Թե հատկապես ինչ տարբերակի հետ գործ ունի հանրությունը, կարող է պարզ լինել այն բանից, թե ինչ կասի Ռոբերտ Քոչարյանն ի վերջո` եթե ունի որեւէ մեկի համար «վախենալու» ասելիք: Ըստ այդմ պարզ կլինի, նա պատրաստվում էր ասել որեւէ էական բա՞ն, թե՞ պատրաստվում էր ասել, որ իշխանությունը վախեցավ ու տապալեց իր ասելիքը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Yorumlar