KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Ուզում են խեղդել Արցախը»

Ուզում են խեղդել Արցախը»

Kafkassam Editör Kafkassam Editör - - 9 dk okuma süresi
331 0

«

«Եթե մենք իրատեսական աշխարհաքաղաքականություն չվարենք, իրավիճակը վիրտուալ պատկերացնենք, սթրեսից դուրս չգանք՝ մեզ ավելի մեծ մարտահրավերներ եւ կորուստներ են սպասվում»,- «Առավոտի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
– Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիեւ-Նիկոլ Փաշինյան հանդիպումների եւ համատեղ հայտարարության դրական արդյունքը հայկական կողմերի համար, ըստ Ձեզ, ո՞րն էր, մանավանդ որ, եռակողմ հայտարարության մեջ հստակ ամրագրում չեղավ հայկական կողմին գերիների վերադարձի մասին, ընդհանուր արձանագրում կա հումանիտար խնդիրների վերաբերյալ: Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգությունների մասին էլ չի հիշատակվում: Ավելին, Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած միջադեպերն անցած մեկ տարվա ընթացքում Իլհամ Ալիեւը կենցաղային հողի վրա տեղի ունեցած դեպքեր որակեց:
– Դրական արդյունքը մենք հետագայում կտեսնենք, բայց ցանկացած այդպիսի հանդիպում կարեւոր է: Տեսնենք, թե գործընթացներն ինչպե՞ս կզարգանան: Այս պահին կարեւոր է, որ մենք տեսնում ենք շահագրգռվածություն՝ խաղաղության եւ կայունության պահպանման համար: Սա, թերեւս, ամենակարեւոր ձեռքբերումն է առ այսօր: Ընդհանուր առմամբ, մենք միշտ ասել ենք, այսօր էլ հայտարարում ենք, որ կարեւորում ենք հանդիպումները, գերադասում ենք երկխոսությունը պատերազմին: Իսկ երկխոսության շեշտը պետք է դրվի սկզբունքային եւ կարեւոր հարցերի վրա. դրանք են՝ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում: Դա մենք մշտապես ասել ենք, պարտադիր չէ ամեն անգամ ընդգծվի, բայց մենք միշտ ասելու ենք: Եվ, որ տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը պահպանվի:
– Իսկ կարեւոր չէ՞, որ Հայաստանից էլ ամեն անգամ ընդգծվի՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում:

– Այո: Կարծում ենք, որ դա բոլորի համար էլ պարզ է: Եթե Հայաստանն ամեն օր չէ, մենք ամեն օր խոսում ենք այդ մասին: Պարբերաբար Հայաստանի կողմից էլ ենք լսում եւ այդ ձեւով պետք է շարունակենք հետագայում եւս:
– Սոչիի հանդիպումից հետո, հանրային դիսկուրսում երկու տեսակետ կա. առաջինը, որ համատեղ հայտարարությունում դեպի Նախիջեւան միջանցք տրամադրելու մասին ոչինչ չկա, միայն ճանապարհ ենք տալիս եւ երկրորդ տեսակետը, որ ճանապարհի անվան տակ իրականում միջանցք ենք տալիս: Ճշմարտությունը որտե՞ղ է:
– Միջանցք չպետք է տանք եւ չի կարող լինել միջանցք: Ճանապարհը այլ խնդիր է՝ կոմունիկացիայի հարց է: Միջանցքը ի՞նչ է նշանակում՝ տարածքային զիջո՞ւմ: Ինչի՞ համար: Առավել եւս, որ այդ միջանցքը, այսպես ասած, դանակի պես կտրտելու է մեր մարմինը, մի քանի մասի է բաժանելու: Հետեւաբար, միջանցքի տրամադրումը առհասարակ անթույլատրելի է եւ անընդունելի: Նույն Թուրքիան եւ Ադրբեջանն էլ պետք է դա հասկանան: Ասել, որ հնարավոր չէ՞ նրանց սանձազերծել, այդպես չէ, հնարավոր է: Հետեւաբար, մենք պետք է այդ գիծը տանենք՝ միջանցք երբեք չի տրամադրվելու:
Հիմա Նախիջեւանը կտրվա՞ծ է աշխարհից, Իրանով էլ են կարողանում կապը պահել Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ սահման ունի: Ճանապարհն այլ խնդիր է, իբրեւ կոմունիկացիաների ապաշրջափակում:
– Օրերս ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ դեռ հայտնի չէ, թե Նախիջեւանից Ադրբեջան ո՞ր ճանապարհը պետք է օգտագործեն: Ձեր կարծիքով, ո՞րը կլինի ամենաարդյունավետ ճանապարհը, որը նաեւ Հայաստանին մեկուսացման չի տանի:
– Դա պետք է քննարկվի: Կարեւորը՝ միջանցք չլինի: Ճանապարհի հարցը զուտ տեխնիկական խնդիր է:

– Հանրային բանավեճում շատ է առաջ մղվում նաեւ այն, որ սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովը երկկողմ է լինելու, ՌԴ-ի դերը զուտ խորհրդատվական է լինելու: Ըստ Ձեզ, որքա՞ն արդյունավետ կլինեն երկկողմ բանակցությունները եւ ՌԴ-ն կպահպանի՞ իր չեզոք դերը:
– Կարծում եմ՝ կպահպանի, որովհետեւ ցանկացած նման քայլ պետք է լինի երկկողմ, որ հետագայում մեղադրանքներ չլինեն: ՌԴ-ն ճիշտ է վարվում:
– Կա՞ հնարավորություն այլ միջազգային խորհրդատվություններ էլ ներգրավվելու:

– Դա երկկողմ քննարկման տիրույթում է գտնվում:
– Իր առցանց ասուլիսում խոսելով սահմանազատման-սահմանագծման մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միլիմետրերով գիտեն, թե սահմանը որտեղով է անցնում: Արցախում տեղյա՞կ են Հայաստանի ծրագրերից, գործընթացներից:

– Դա գտնվում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունների տիրույթում: Մեզ համար կարեւորը մեր մոտեցումն է, որն անփոփոխ է՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում եւ մեզ համար դեօկուպացիայի խնդիրն առաջնային է: Մենք երբեք չենք մերվելու մեր հողերի օկուպացիայի եւ բռնազավթման հետ:
– Առաջիկայում բրյուսելյան հանդիպումն է՝ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում, Հայաստանն ի՞նչ պորտֆելով պետք է գնա այդ գագաթաժողովին, մանավանդ որ, նախորդ՝ 2017-ի գագաթաժողովի բանաձեւը, որը Ադրբեջանն էլ էր ստորագրել, փաստորեն խախտել է՝ Արցախի եւ Հայաստանի նկատմամբ պատերազմ սանձազերծելով: Հայկական դիվանագիտությունն ի՞նչ պահանջներ պետք է դնի միջազգային հանրության առջեւ:
– Ձեր նշած հարցերի մասին պետք է խոսել, բայց ավելի կարեւոր է՝ մենք համախմբվենք, սթրեսից դուրս գանք, ճիշտ, իրատեսական քաղաքականություն վարենք: Եթե մենք իրատեսական աշխարհաքաղաքականություն չվարենք, իրավիճակը վիրտուալ պատկերացնենք, սթրեսից դուրս չգանք՝ մեզ ավելի մեծ մարտահրավերներ եւ կորուստներ են սպասվում:
– Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք՝ իրատեսական քաղաքականություն վարենք: Հիմա իրատեսական քաղաքականություն վարվո՞ւմ է:
– Մենք պետք է ճիշտ գնահատենք միջավայրը, բոլոր խաղացողների իրակա
– Երբ խոսում ենք դրա մասին, դա չի նշանակում, որ պետք է բարձրաձայն հայտարարենք՝ A պետությունը, B պետությունը մեզ համար երկրորդական են, բայց պետք է նման քաղաքականություն վարել, ըստ իս:
– ԵԱՀԿ Մինսկի խմբից ի՞նչ ակնկալիքներ կան. այդ հարթակը մեկ տարի է՝ չի կարողանում վերակազմակերպել իր աշխատանքը եւ հակամարտության գոտի էլ չեն այցելել:
– Քննարկումները տեղի են ունենում, իրենք էլ են հանդիպումներ ունենում, հայտարարություններ տարածում եւ ինչպես երեւում է վերջին հայտարարություններից, ցանկանում են վերսկսել աշխատանքը եւ կան արդեն նշմարված ուղղություններ՝ մարդասիրական հարցերի շեշտադրումով: Կտեսնենք: Մենք շահագրգռված ենք, որպեսզի Մինսկի խումբը աշխատանքները վերսկսի: Եռանախագահ երկրները նույնպես շահագրգիռ են եւ դրա մասին հայտարարում են:
– Արցախի ՄԻՊ-ն օրերս ահազանգեց, որ Ադրբեջանն Արցախի տարածքում սահմանափակում է կապի հնարավորությունները: Նոր ճնշումների գործադրմամբ ինչի՞ են ուզում հասնել:
– Ուզում են խեղդել Արցախը, ուզում են, որ այստեղ հայ չմնա: Իրենք երբեք չեն թաքցրել իրենց նպատակները: Ամենաազնիվ թշնամիներն են:
– Ուզում են խեղդել Արցախը, ուզում են, որ այստեղ հայ չմնա: Իրենք երբեք չեն թաքցրել իրենց նպատակները: Ամենաազնիվ թշնամիներն են:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir