Şimdi yükleniyor

Որևէ մեկը տեղյակ ա էս հուշարձանի մասին?

Շատ յուրահատուկն ա։ Պատահաբար հանդիպեցի, 1413թ.-ի ա կառուցվել։Այո, Երևանին կպած Սուֆի մուսուԹուրքմեն էմիրների 14-րդ դարի դամբարան, որն այսօր պահպանվում է Հայաստանում Թուրքմենստանի դեսպանատան կողմից։ Դամբարանի կողքին ցուցանակ է` «Կարա-Կոյունլու տոհմի թուրքմեն Էմիրների դամբարան. կառուցվել է էմիր Փիր Հուսեյնի՝ էմիր Սաադի որդու կողմից»։ Արգավանդ գյուղում է՝ Երևանից 8 կմ դեպի հարավ-արևմուտք։
2012թ․-ի դեկտեմբերին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում դամբարան այցելեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Առաջարկվեց համատեղ ուժերով ռեստավրացիայի ենթարկել հուշարձանը և վերականգնել դրա գմբեթը։ Այդ պայմանավորվածությունների արդյունքում 2015թ․-ին սկսվեց դամբարանի վերակառուցումն ու վերանորոգումը։


Yorum gönder