Olası AKP MHP koalisyonu ve Rusya

ЦРУ охотится за Кадыровым

ABD Acem oyunu ve Türkiye’nin ÖSO üzerinden Suriye rejimiyle irtibatı!

Türk-İngiliz İlişkilerinde Yeni Perde

Որտե՞ղ է ներքաղաքական դավաճանի և հրեշտակի սահմանը․

Ermenistan, Gündem 9 Ağustos 2020
90
MAKEDONYA'DA SINAVSIZ ÜNİVERSİTE

Աշխարհի յուրաքանչյուր երկրում իշխանությունը և ընդդիմությունը միմյանց մեղադրում են տարբեր հանցանքների համար։ Հայաստանը ևս բացառություն չէ, մանավանդ 2018-ի իրադարձություններից հետո, երբ հասարակությունը բախվեց բևեռացման գործընթացի։

Հաճախ մարդիկ ինձ հարցնում են․ «լրատվության մեջ ես աշխատում, ավելի մոտիկից ես ճանաչում քաղաքական գործիչներին, ո՞ւմ հավատանք»։ Իմ պատասխանը միշտ մեկն է՝ Հավատալու փոխարեն սովորեք վերլուծել։

Բնական է, որ հանրային ճնշման տակ իշխանությունից հեռացած մարդիկ այսօրվա իշխանությանը պետք է մեղադրեն ազգային դավաճանության մեջ․ դա է պահանջում քաղաքական պայքարի իրենց մեթոդը՝ սեփական ձախողումները մոռացնել տալու համար։

Նույնքան բնական է, որ գործող իշխանությունը պետք է մեղադրի նախկիններին՝ կոռուպցիայի և բազմաթիվ այլ հանցանքների համար։ Հակառակ դեպքում ինչո՞ւ հեռացրեց նախկիններին։

Իմ կարծիքով՝ չկան ներքաղաքական դավաճաններ կամ հրեշտակներ, կան ձախողված և հաջողված կառավարություններ։ Ոչ ոք հավերժ չէ, հավերժ պետք է լինի միայն ժողովուրդը և պետականությունը, և փառք այն քաղաքական ուժին, որը կկառավարի երկիրը առանց կոռուպցիայի, առանց անարխիայի և հանուն ազգային շահի։

Մնացած բոլոր պատմությունները հեքիաթներ են՝ ընտրություններում ձայներ հավաքելու և մարդկանց փողոց հանելու համար։ Հավատացեք ձեր աչքի տեսածին և վերլուծելու կարողությանը։
Nairi Hokhikyan

Yorumlar