Կենտրոն հը Որվագիծ հաղորդաշարին տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանում որոշ ուժեր սպասում, պարզապես տենչում էին Հայաստանի դաժան պարտությունը, որպեսզի գան իշխանության: Նա ասել է, թե հարկ եղած դեպքում կտա այդ ուժերի ու մարդկանց անունները:
Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում տեղի ունեցան բուռն իրադարձություններ, որոնց գագաթնակետը ՊՊԾ գնդի գրավումն էր: Այդ օրերին ակտիվորեն գեներացվում էր տարածքները հանձնելու թեման, որին ներգրավված էին քաղաքագիտական, քաղաքական ու լրատվական տարբեր շրջանակներ: Թեեւ, հենց ապրիլյան օրերին էլ արդեն հստակ էր, որ տարածքներ հանձնելու խնդիր չկար: Փոխարենը, մի կողմից Հայաստանի իշխանության տարօրինակ պահվածքը, մյուս կողմից՝ հողերի թեմայի գեներացիան լարվածություն էին մտցրել ներքին իրավիճակում:
Կար համոզվածություն, թե իշխանությունը պարզապես հող է վաճառում, կար տեսակետ, որ բանակը պարզապես անակնկալի էր եկել ադրբեջանական հարձակումից, ինչն էլ պատճառ էր դարձել հակառակորդի առաջխաղացման:
Տեր-Պետրոսյանի հարցազրույցը նվիրված էր ղարաբաղյան կարգավորման թեմային, այդ համատեքստում նա փորձում էր ցույց տալ, որ Կոնգրեսն ազնիվ է ժողովրդի առաջ, իսկ մյուս բոլոր քաղաքական ուժերը նույնպես կողմ են կարգավորման փոխզիջումային տարբերակին, այսինքն՝ տարածքներ հանձնելուն, բայց զբաղված են երեսպաշտությամբ: Իսկ Ռոբերտ Քոչարյանի մասով էլ հայտարարեց, որ նա ոչ միայն պատրաստ էր հանձնել Արցախի տարածքները, այլեւ՝ Մեղրիի շրջանը:
Այս համատեքստում էլ նա անդրադարձել է ապրիլյան պատերազմի թեմային:
Շատերը Տեր-Պետրոսյանի քաղաքական ուժի որդեգրած նախընտրական ներկայիս «խաղաղության» հայեցակարգը համարում են Սերժ Սարգսյանի հետ երկխոսության նոր փորձ, մասնավորապես խորհրդարան անցնելու համար: Ապրիլյան պատերազմի այս դրվագի մասին խոսելով, Տեր-Պետրոսյանը փաստացի գծում է իր ասած «ազգային դավաճանության» շրջանակը, ինչն արդեն կարող է ուղղված լինել հետընտրական իրավիճակին:
Արդյոք Տեր-Պետրոսյանն անուններ կտա եւ կհիմնավորի իր այս մեղադրանքը:
- Anasayfa
- »
- Ermenistan
- »
- Ով էր Հայաստանում տենչում դաժան պարտություն ապրիլյան պատերազմում
Ով էր Հայաստանում տենչում դաժան պարտություն ապրիլյան պատերազմում
330 0

Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.