CIA’nın eski patronu: Rockefeller’in ABD düzeni çöküyor!

Türkiye İsrail ve Rusya’nın desteklediği Trump başkan oldu!

NATO krizinin perde arkasında PESCO!!

Azerbaycanlı yazar Mir Celal’in 110. Yıldönümüyle alakalı dergi yayınlandı

Ո՞վ կհաղթի պատերազմում

Gündem 20 Ekim 2020
41

Պատերազմը ծանր կորուստներ ու երկաթե նյարդեր պահանջող երևույթ է։ Երբ մենք տեղեկանում ենք, որ հայկական զորքը նահանջել է մինչև կոնկրետ որևէ տարածք, դա ամենևին չի նշանակում պարտություն կամ անհաջողություն։ Ռազմական գործողությունների ժամանակ հրամանատարը կարող է նահանջի որոշում կայացնել մեծ թվով զոհերից խուսափելու համար։ Նույն տարածքը, սակայն, կարող է կարճ ժամանակ անց վերադարձվել։ Հաճախ այդպես էլ լինում է։

Արցախում ընթացող պատերազմը վերածվել է տևական մաշեցնող ռազմական գործողության, որտեղ հայկական բանակը կռվում է ադրբեջանական, թուրքական, ահաբեկչական զինված խմբավորումների դեմ։ Ինչպես մեր, այնպես էլ թշնամու ռեսուրսները և կամքը անսպառ չեն, այլ հարց է, թե որ կողմը կկարողանա ավելի երկար դիմանալ։ Արցախում իմ անցկացրած առաջին 12 օրը ցույց տվեց, որ մերոնք հերոսաբար դիմանում են (չհաշված 1-2 պատեհապաշտների, որոնք թիկունք վերադառնալով՝ հեքիաթներ են պատմում)։ Թշնամու կողմում դասալիքները անհամեմատ շատ են։

Ինչո՞ւ է թշնամին որոշ հաջողությունների հասնում Արցախի հարավում։
– Այդ տարածքը հիմնականում հարթավայրային է, ինչը թշնամու անօդաչու թռչող սարքերից պատսպարվելու հնարավորություն չի տալիս, հետևաբար մեր զորքը խոցելի է դառնում երկնքից։ Մաքրվում է երկինքը, հայկական բանակը արագ տեմպերով մաքրում է մեր տարածքները։
– Արցախի հարավում կուտակվում են մեծ թվով ահաբեկիչներ, որոնք սովոր են կռվել հարթ տարածքներում։ Նրանց հարյուրներով առաջ մղելով և դարձնելով թնդանոթի միս՝ Ադրբեջանի իշխանությունը հույս ունի լեռնային հատվածներում ջլատված տեսնել հայկական ուժերին։

Որպեսզի այս նպատակները իրականություն դառնան, թշնամին ակտիվորեն օգտագործում է սոցիալական ցանցերը և իր ԶԼՄ-ները՝ ներկայացնելով իբրև թե ինչքան արագ են իրենք գրավում հայկական բնակավայրերը։ Հաճախ զավեշտալի է դառնում, երբ դու ժամեր առաջ ես եղել տվյալ բնակավայրում, իսկ թշնամական քարոզչամեքենան տեսանյութ է տարածում, թե այդ բնակավայրն իր հսկողության տակ է։ Այդպիսի ապատեղեկատվության թիրախներից մեկն էլ հայ հանրությունն է, որպեսզի այն խուճապի մեջ ընկնի, սկսեն գլուխ բարձրացնել պարտվողական տրամադրությունները, կամավորները և զորակոչվածները դիմեն դասալքության՝ անիմաստ համարելով պայքարը։

Հիշեք, այս պատերազմը ոչ միայն զենքի, այլև տեղեկատվական ու հոգեբանական ուժի պատերազմ է։ Կկարողանա՞նք ադեկվատ արձագանքել հնարավոր կորուստներին և թշնամու քարոզչությանը, կհասնենք հաջողության։ Պատերազմում հաղթելու են կամքը և միասնականությունը՝ հանուն պետության, ոչ թե մասնավոր շահերի և ինքնահաստատման։

Nairi Hokhikyana

Yorumlar