Rus senatör: Türkiye daha egemen, bağımsız ve nüfuzlu bir ülke

ABDnin gizli projesi Blackjack

Rusiya, Azərbaycan və Ermənistan prezidentlərinin ortaq bəyanatı

Omid Shokri Kalehsar: Trump yönetiminde ABD Avrupa’nın doğalgaz tedarikçisi olabilir

ՇՏԱՊ

Ermenistan 25 Mart 2020
29

Հարգելի բարեկամներ, ՀՀ կառավարությունը ընդառաջ գնաց և հայտարարեց ֆորս-մաժոր, իսկ դա նշանակում է, որ արտակարգ իրավիճակի ժամանակ կոմունալ ծառայությունների համար որևէ մատակարար իրավունք չունի պահանջել վճարում։

Մեջբերում եմ որոշումը ամբողջությամբ․ «Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված ՀՀ հայտարարված արտակարգ դրությունը, առկա պայմաններում բնակչության պաշտպանությանը, առողջության պահպանմանը և բարելավմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Պարետի համապատասխան կարգավորումները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, համագործակցելով Պարետի հետ, ստեղծված իրավիճակը մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր։ Նման պայմաններում մատակարար ընկերությունները, համաձայն սպառողների հետ կնքված համապատասխան պայմանագրերի, իրավասու չեն բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում դադարեցնելու վերջիններիս էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերը նշվածը չի ազատում բնակիչ-բաժանորդներին իրենց մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարումից»։

Սա կարևոր քայլ է ՀՀ իշխանության կողմից՝ հանրությանը սոցիալական դժվարություններից քիչ թե շատ ազատելու համար։ Դեռևս մարտի կեսերից մի քանի անգամ առաջարկներ եմ ներկայացրել՝ վերանայել հատկապես օրավարձով և գործարքային աշխատող խոցելի խմբերի վիճակը և պարտադիր չհամարել կոմունալ ծառայությունների համար վճարումները։ Տևական նախաձեռնությունները և առաջարկները արդյունք տվեցին։

Etiketler:
Yorumlar