Rumlardan Önemli Tespit ve İtiraflar…

Etem Coşkundan MERAKLISINA : EDEB – ÂDÂB – EDEBİYÂT

İngiliz Sosyalistler ABD’nin küresel saldırısına hazırlanıyor!

Putin’e direnen Habarovsk

«Նոր «Մարտի 1-եր» այլևս երբեք չեն լինելու»

Gündem 28 Şubat 2021
37

«Օրը խորհրդանշանական է, վաղվա հանրահավաքով նախ պետք է վերահաստատենք մեր հանրության և ժողովրդի հաստատակամությունը` պաշտպանելու քաղաքացիական, ժողովրդական, ժողովրդավարական, սահմանադրական կարգը մեր հանրապետությունում և ժողովրդական իշխանությունը։ Սա կարևոր արձանագրում է, խոսքը ոչ թե այս կառավարության կամ իմ իշխանության պաշտպանության մասին է, այլ ժողովրդի իշխանության։ Ես Հայաստանում որպես այդպիսին իշխանություն չունեմ, իշխանություն ունի ժողովուրդը, որը պատվիրակել է ինձ ինչ-որ ժամանակով․ ինքը կորոշի, թե ինչ ժամանակով»,- ասաց Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։

Վարչապետի խոսքով՝ վաղը նշանակված հանրահավաքի հետ կապված փորձ է արվում լարումներ ստեղծել, խոսել քաղաքացիական բախումների, կամ նոր «Մարտի 1-երի» մասին։

«Մենք ասել ենք, որ նոր «Մարտի 1-եր» այլևս երբեք չեն լինելու, չեն լինելու նաև քաղաքացիական բախումներ»,- նշեց Փաշինյանն ու ընդգծելով. «Վաղվա հանրահավաքի մասնակցությունը հենց այդ հաստատակամությունը պետք է ի ցույց դնի»։

Դիմելով իր կողմնակիցներին՝ վարչապետը վստահեցրեց, որ իրենք Հայաստանում թշնամիներ չունեն, չեն ունեցել և չեն էլ ունենալու։

«Անկախ քաղաքական հայկացքներից, անկախ իրենց կողմից այս պահին որդեգրած և արտահայտած դիրքորոշումներից, բոլորը մեր քույրերն ու եղբայրներն են»,- ավելացրեց նա։

Փաշինյանը խոստացավ՝ վաղը հանրահավաքի ժամանակ խոսելու է ոչ միայն «Մարտի 1»-ի դատավարության ընթացքի մասին, այլև անդրադառնալու է հեղաշրջման փորձին և նախագահի կայացրած որոշմանը։

«Կանդրադառնամ Արմեն Սարգսյանի անհասկանալի որոշմանը և ի ցույց կդնեմ, որ այդ որոշումը բացարձակապես անհիմն է, ոչ մի օրինական հենք չունի»,– շեշտեց վարչապետը։

Նրա խոսքով՝ սա կարևոր է արձանագրել և հասկանալ, որովհետև այդ արձանագրումից, հնարավոր է, նաև որոշակի հետևություններ արվեն։

Հանրահավաքի ընթացքում վարչապետը խոստանում է անդրադառնալ նաև դատական համակարգի գործունեությանը, խոսել դատական բարձրագույն խորհրդի խնդիրների մասին։

Yorumlar