Astana görüşmeleri karşılıklı suçlamalarla başladı

Türklere ham çökelek kendilerine ham petrol!

70 yaşın zirvəsindən tarix üzərində düşüncələr (və ya Şah baba Şah İsmayılla söhbət)

Rusya’nın Suriye Operasyonunun Yıl Dönümü

Նոր հեղափոխություն Հայաստանին այդքան մոտ. ինչ է կատարվում

Ermenistan 12 Aralık 2018
17

Ֆրանսիայում արդեն մի քանի շաբաթ շարունակ ծավալվող «դեղին ժիլետների» փաստացի ապստամբությունը կամ հեղափոխությունը Հայաստանում չի արժանացել մեծ ուշադրության, թերեւս այն պատճառով, որ այստեղ հանրությունը զբաղված էր իր հեղափոխության առաջին փուլն ամբողջացնելու եւ իշխանափոխությունն ավարտելու գործընթացով:

Այդուհանդերձ այն, ինչ տեղի է ունենում Ֆրանսիայում, Հայաստանի համար ոչ միայն անկարեւոր չէ, այլ խորքային նշանակությամբ շատ մոտ է Հայաստանին, հաշվի առնելով մի քանի հանգամանք. Ֆրանսիա-Հայաստան կապը բացառիկ բարեկամական է մի շարք թե քաղաքական, թե քաղաքակրթական գործոնների շնորհիվ, Ֆրանսիան Եվրամիության առաջատար պետություններից է եւ այդ առումով կարեւոր ու նշանակալի գործընկեր Հայաստանի համար, Ֆրանսիան Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն է, որ ներգրավված է հայկական պետականության համար հիմնարար հարցի՝ Արցախի շուրջ ձեւավորված աշխարհաքաղաքական դարձյալ որոշակի առումներով բացառիկ գործընթացում:

Ըստ այդմ, թեեւ Ֆրանսիան Հայաստանից հեռու է հազարավոր կիլոմետրեր, այդուհանդերձ այնտեղ առկա իրավիճակը Հայաստանին մոտ է մի շարք զգայուն պատճառներով:

Իսկ իրավիճակը Ֆրանսիայում բավական լարված է ու վտանգավոր: Հայտնի է, որ այդ երկրի նախագահ Մակրոնը, որը մոտ մեկ տարի է, ինչ այդ պաշտոնին է, դիմել է ֆրանսիացիներին եւ հայտարարել սոցիալական ու տնտեսական արտակարգ դրության մասին, փորձելով արձագանքել «դեղին ժիլետների» պահանջներին եւ հասնել իրավիճակի կարգավորման:

Այդ պահանջները սկսել էին բենզինի եւ դիզվառելիքի գնաճի սպասումից, որը լինելու էր հարկային նոր որոշումների հետեւանք: Թեեւ Ֆրանսիայի կառավարությունը հետաձգեց այդ որոշումը, այդուհանդերձ «դեղին ժիլետները» չդադարեցրին իրենց շարժումը եւ ավելին՝ այն ընդլայնվում է: Փարիզը դարձավ «մարտադաշտ»: «Դեղինները» ներկայացնում են այլեւս պահանջներ, որոնք առնչվում են ոչ միայն սոցիալ-տնտեսական իրավիճակին, այլ նաեւ մեծ քաղաքականությանը: Նախօրեին նրանք հրապարակել էին 25 պահանջներ, այդ թվում Եվրամիությունից ու ՆԱՏՕ-ից դուրս գալու, արտերկրում ռազմական օպերացիաներ չանցկացնելու, աֆրիկյան ժողովուրդներին չշահագործելու մասին:

Ֆրանսիայում տեղի ունեցողի առնչությամբ կան մի շարք վարկածներ, այդ թվում խորհրդապահական, որոնց հեղինակները տեղի ունեցողի հետեւում տեսնում են ընդհուպ ռուսաստանցի օլիգարխների, Կրեմլին եւ այլն:

Հասկանալի է, որ Ռուսաստանի իշխանությունն իր բնույթով, եւ ուկրաինական խնդրում կատարած քայլերով՝ Ղրիմից սկսած, արեւմտյան կառավարող էլիտաների եւ մի շարք փորձագիտական շրջանակների համար դարձել է բավական հարմար թիրախ, որը հնարավորություն է տալիս հարկի եղած դեպքում այն առնվազն փորձել օգտագործել սեփական երկրներում սեփական քաղաքական հարցեր լուծելու համար: Ֆրանսիայի իշխանությունն իհարկե «դեղին ժիլետների» հետեւում չի տեսել որեւէ մեկի «ականջը», համենայն դեպս հրապարակավ, ինչը բավական համարժեք պահվածք է: Համարժեք, որովհետեւ Ֆրանսիայում սոցիալ-տնտեսական ծանրացող իրավիճակն ու խնդիրները, ներառյալ նաեւ եվրոպական «մուլտիկուլտուրիզմի» քաղաքականության արատավոր էֆեկտները նկատելի եւ ուժգնացող են արդեն տարիներ շարունակ:

Իսկ եթե կան խորքային խնդիրներ, ապա օգտագործողներ կգտնվեն միշտ էլ, ու այս դեպքում դավադրապաշտական տեսությունները իրավիճակի հանգուցալուծման մեղմ ասած լավագույն տարբերակները չեն, որքան էլ դրանք ունենան գոյության որոշակի հիմքեր:

Դատելով «դեղինների» ներկայացրած պահանջների 25 կետանոց ցանկից, այդ շարժումը կարող է ունենալ քաղաքական կամ աշխարհաքաղաքական ոչ մեկ «բաժնետեր», «բաժնետերերը» կարող են շատ լինել, ամենատարբեր տեղերում, որոնք կփորձեն օգտագործել Ֆրանսիայի հանրության մի զգալի մասի հիմնավոր դժգոհությունը ծանր տնտեսական վիճակից, եւ նաեւ օգտագործել ավելի խորքային համակարգային ժողովրդագրական խնդիրները, որոնք վաղուց են դարձել Եվրոպայի ամենացավոտ կետերից մեկը:

Իրավիճակը պահանջում է ոչ թե «դավադրությունների» բացահայտում, այլ խնդիրների խորքային վերլուծություն եւ լուծման առաջարկներ, որոնք կներկայացվեն հանրություններին: Ֆրանսիան այդ իմաստով Եվրոպայի «թույլ օղակի» ներկայիս դերից կարող է վերածվել լուծումների «ուժեղ կենտրոնի», եթե կառավարող էլիտան գտնի այդ ուժը:

Այդ ուժն անհրաժեշտ է Եվրոպային ընդհանրապես, որովհետեւ խորքային ճգնաժամը բնորոշ հիմքեր ունի ամբողջ Հին աշխարհամասով:

Եվ այդ խնդիրն էլ Հայաստանի համար լայն իմաստով ունի խորքային նշանակություն, որովհետեւ ուժեղ Եվրոպան կարեւոր գործընկեր է ոչ միայն Հայաստանի ժողովրդավարական զարգացման հեռանկարի համար, հատկապես թավշյա հեղափոխությամբ այդ հեռանկարի առավել շոշափելի դառնալու պարագայում, այլ նաեւ կարեւոր հավասարակշռող գործոն միջազգային եւ այդ թվում Կովկասի ռազմա-քաղաքական անվտանգության հարցերում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Yorumlar