KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Նոր կառավարության երկու կարեւոր որոշումները

Նոր կառավարության երկու կարեւոր որոշումները

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
491 0

Հայաստանում նոր կառավարության նշանակումից 100 օր անց չեն դադարում վեճերն այն մասին, թե ինչ է հաջողվել անել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է կոռուպցիան ու շուկաների քվոտավորումն արմատախիլ անելու մասին, իսկ հակառակորդները նշում են, որ նոր կառավարությունը չի կարողացել տնտեսական վերելքի հասնել:

Սակայն երկու կարեւոր իրադարձություն կարող են շատ բան պատմել նոր կառավարության քաղաքականության մասին:

Առաջինը՝ երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինվորների հարազատներին: Նա ասել է, որ ցանկացել է հանդիպել կարեւոր որոշումը կայացնելուց հետո: Կառավարությունը մտադիր է զինծառայողների աջակցության մասին օրենքը տարածել նաեւ 2015 և 2016 թվականներին վիրավորված ու զոհված զինծառայողների ընտանիքների վրա:

Զինծառայողներին օգնելու հիմնադրամ ստեղծելու առաջարկն արել է Վիգեն Սարգսյանը 2016 թվականին պաշտպանության նախարար նշանակվելուց հետո: «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակում արված առաջարկը միանշանակ չէր ընդունվել, զինծառայողներին օգնելու համար 1000 դրամ վճարելու գաղափարը հավանություն էր ստացել, սակայն այն, որ օրենքը տարածվում էր քիչ թվով զինծառայողների վրա, կասկածներ էր ծնել, որ կառավարությունը մտադիր է իր համար «լրացուցիչ» ֆինանսական բարձիկ ստեղծել: Ընդ որում, օգտագործելով հասարակության համար սակրալ նշանակություն ունեցող թեմա:

Նոր կառավարության որոշումը կարող է ուղղել այդ սխալը՝ ստեղծված հիմնադրամը կծառայի հռչակված նպատակին: Սա շատ կարեւոր է այն առումով, որ կարող է միտում դառնալ:

Երկրորդ իրադարձությունն Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի հրաժարականն է: Նա ամենաօդիոզ հայ դեսպաններից էր, եւ նրա հրաժարականը նույնպես կարող է միտման մասին վկայել: Հնարավոր է, հայկական դիվանագիտությունը վերջապես կփոխի առաջնահերթությունները եւ օլիգարխական, քրեական ու այլ շահերի պաշտպանությունից կանցնի սուվերեն շահերի առաջմղմանը:

Մանուկյանը հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի նոր քաղաքականության պայմաններում աշխատանքը շարունակելու հնարավորություն չի տեսնում:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Մանուկյանին բազմիցս մեղադրել են ինչպես Ուկրաինայի քրեական հեղինակություններին դիվանագիտական համարանիշեր տալու, այնպես էլ այդ երկրի նոր իշխանությունների կողմից չընդունվելու մեջ, որի պատճառը նախկին ռուսամետ իշխանության հետ կապերն են:

Այս միտումները վկայում են, որ նոր կառավրությունը փորձում է շտկել աբսուրդի աստիճանի խեղված պետական ինստիտուտները, երբ դեսպանները ծառայում էին ոչ թե սեփական, այլ օտար պետության շահերին կամ էլ ստեղծվում էին հիմնադրամներ, որից չէին կարող օգտվել նրանք, ում համար մարդիկ պատրաստ են 1000 դրամ վճարել:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir