KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. İran
  4. »
  5. Նորայր Երեմյան: Իրանի անկայունությունը վատ հետևանքներ կունենա Հայաստանի համար

Նորայր Երեմյան: Իրանի անկայունությունը վատ հետևանքներ կունենա Հայաստանի համար

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
340 0

Իրանում վերջին օրերին կրկին բողոքի խոշոր ակցիաներ են եղել, որոնք սկսվել են սոցիալական հողի վրա, սակայն արագորեն վերածվել են քաղաքական բողոքների։ «Ազատություն» ռադիոկայանի «Ռադիո Ֆարդա» ծառայության փոխանցմամբ, բողոքի ակցիաները սկսվել են Խուզեստան նահանգում և այլ քաղաքներում՝ ջրի բացակայության պատճառով, հասել են նույնիսկ մայրաքաղաք Թեհրան, որտեղ ցուցարարները բողոքել են Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի դեմ։ Հատկանշական է, որ Իրանում խժդժությունները սկսում են տարածաշրջանում իրավիճակի սրմանը զուգահեռ, և արտաքին ազդեցությունը բոլորովին էլ չի կարելի անտեսել։ Հիշեցնենք, որ դեռևս հունվարի վերջին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Երևանում հայտարարել էր, թե Իրանի համար կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է։

«Իրանը կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և հետևում է, որպեսզի բոլոր ժողովուրդների կրոնները և իրավունքները միշտ պաշտպանված լինեն»,- ասել էր նա։ «Մենք ընդհանուր շատ մտահոգություններ ունենք, այդ թվում՝ ահաբեկիչների ներկայությունը։ Մեր սահմանները միշտ եղել են բարեկամության և համագործակցության սահմաններ։ Վստահ ենք, որ այդպես էլ կշարունակվի և այդպես էլ կմնա։ ՀՀ-ն իր անկախությունը ձեռք բերելուց հետո միշտ եղել է մեր լավ բարեկամ երկիրը։ Եվ Իրանը Հայաստանին համարում է կարևոր հարևան»,- հայտարարել էր Իրանի ԱԳՆ ղեկավարը։

Այսօր, երբ վտանգ է սպառնում ՀՀ ինքնիշխան տարածքին, Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, փորձում է ուժի գործադրմամբ և հետագա սպառնալիքով սահմանազատում պարտադրել, Իրանում անկայուն վիճակը չի կարող դրական ազդել Հայաստանի վրա։ Թուրքիան և Ադրբեջանը բավարար հնարավորություններ ունեն Իրանում անկայուն իրավիճակ ստեղծելու, տարածաշրջանային սրման պայմաններում Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրությունը շեղելու համար։ Հայաստանի գործող իշխանությունները մեկ անգամ պատժվել են Իրանի դեմ ոչ բարեկամական գործողությունների, նոր ԱԺ-ում իշխող խմբակցության ղեկավարի բերանով՝ Իրանը ավտորիտար պետություն որակելու համար։ Այս անգամ ՀՀ իշխանությունները պարտավոր են իրենց աջակցությունը հայտնել հարավային բարեկամին, որպեսզի այդ երկիրն էլ իր ունեցած լայն ազդեցությունն օգտագործի մեր շահերը առաջ տանելու համար։

Նորայր Երեմյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir