KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Նիկոլ Փաշինյան: Մենք իշխանության գալով ոչնչացրել ենք երկրի միակ կայացած ինստիտուտը՝ կոռուպցիան

Նիկոլ Փաշինյան: Մենք իշխանության գալով ոչնչացրել ենք երկրի միակ կայացած ինստիտուտը՝ կոռուպցիան

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
457 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 23-ին, հարցազրույց է տվել 1in.am-ին: Ստորև ներկայացնում ենք մի հատված այդ հարցազրույցից:

Նվեր Մնացականյան– Բայց, այնուամենայնիվ, հանրային տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանում երևացող կամ անգամ չևերացող կապիտալի իշխանությունն ավելի զորեղ է, քան Ձեր քաղաքական իշխանությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան– Փողը Հայաստանում միշտ եղել է իշխանության մաս: Մեր իշխանության առանձնահատկությունն այն է, որ մենք ունենք օրենքով սահմանված լիազորություններ, չունենք փող՝ բառիս անձնական կամ խմբային իմաստով: Եվ իրականության մեջ սա, գուցե, իսկապես շատ հարցեր է առաջացնում և ստեղծում: Օրինակ, մենք ոչ ընդդիմություն եղած ժամանակ, ոչ էլ իշխանություն եղած ժամանակ փողով զանգվածային միջոցառումներ չենք կազմակերպել՝ ոչ միայն այն պատճառով, որ փող չենք ունեցել և չունենք, այլ որովհետև դա դեմ է ընդհանրապես մեր արժեքային համակարգին: Մենք չենք պատկերացնում` ի՞նչպես կարելի է մարդկանց տանել հանրահավաքի՝ սպառնալով, որ եթե չգնա հանրահավաքի, նրան աշխատանքից կազատեն: Բայց, իհարկե, Ձեզ հետ համաձայն եմ, որ մեր իրավապահ մարմիններն այս դեպքերին պետք է արձագանքելու ավելի արդյունավետ ձևեր գտնեն, որովհետև այսպիսի ավանդույթ էլ չի եղել Հայաստանում, որ, օրինակ, գործատուն կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել՝ պարտադրաբար աշխատողին, գործավորին հանրահավաքի տանելու համար: Դա դիտվել է սովորական և նորմալ բան, այդ թվում՝ իրավապահ համակարգի տեսակետից: Եվ այստեղ է, որ մեր իրավապահ մարմիններն այդ պրակտիկան չունեն, որ գործատուին քրեական պատասխանատվության ենթարկեն՝ գործավորին հանրահավաք պարտադրելու համար: Բայց այդ պրակտիկան, իհարկե, պետք է ներդրվի:

Նվեր Մնացականյան– Մի մեղադրանք էլ հիշեցի, որ մեր ձախորդությունների հիմնական պատճառը Հայաստանում պոպուլիստական իշխանություն ունենալն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան– Ի՞նչ է նկատի առնվում պոպուլիստական իշխանություն ասելով: Այսինքն ի՞նչ է՝ Հայաստանում հաջողության գրավականը կոռումպացված իշխանություն ունենա՞լն է, դա՞ է նշանակում: Ինչպես ասում են, ծուռ նստենք, շիտակ խոսենք, գուցե հրապարակային էլ եմ ասել, որ Հայաստանում, ցավոք, մի կայացած ինստիտուտ է եղել, լիարժեք կայացած ընդամենը մեկ ինտիտուտ է եղել, և այդ ինստիտուտը եղել է կոռուպցիան: Մենք եկել ենք հեղափոխությունից հետո, միակ կայացած ինտիտուտը՝ համակարգված կոռուպցիան, ոչնչացրել ենք Հայաստանում:

Նվեր Մնացականյան– Ու կանգ առել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան– Ու կանգնել, շիվարած մնացել, կներեք այդ բառի համար, որովհետև Հայաստանում առանց կոռուպցիայի ոչ մի բան չի աշխատել: Դա օբյեկտիվ մեղադրանք է, որ մենք 2018 թվականին իշխանության գալով ոչնչացրել ենք երկրի միակ կայացած ինստիտուտը՝ կոռուպցիան: Հիմա եկեք հետահայաց նայենք, ասում ենք դատաիրավական համակարգ … Սկսած շինթույլտվությունից, ամեն ինչ դանդաղել է և տեղապտույտի վիճակի մեջ է հայտնվել շատ բան: Ինչո՞ւ, որովհետև շարժիչ ուժը, որն ամեն ինչ առաջ է տարել, այդ միակ կայացած ինտիտուտը, ոչնչացված է: Ու պարզվել է, որ այլ ինտիտուտներն այն աստիճանի կայացվածություն չունեն, որ գոնե առանց կոռուպցիայի կարողանան աշխատել: Որովհետև պետական կառավարման համակարգում, մարդը, որը պետք է ստորագրի, ենթադրենք, միլիոների գործարքին ընթացք տալու հարցը, ստանում է 120 հազար դրամ աշխատավարձ: Եվ իրեն դրանից ավելի ունենալ չի կարելի, որովհետև մեծ հավանականությամբ կձերբակալվի:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir