İran-ABD çatışması için seçenekler

Gürcistan Pandora Kutusunu mu Açmış?

Gürcistan’a uçuş yasak

VAŞİNQTON GÖRÜŞÜ NƏ İLƏ NƏTİCƏLƏNDİ?

Նիկոլ Փաշինյանի կոշտ հարցադրումը. Բոլթոնի խորհրդավոր հարցը Երեւանում

Ermenistan 29 Mart 2019
16

ԱՄՆ դիրքավորվում է որպես աշխարհում ժողովրդավարության պաշտպան, սակայն ի՞նչ արձագանք տվեց Հայաստանում ժողովրդավարական բացառիկ զարգացմանը՝ թավշյա հեղափոխությանը, զրո արձագանք: Այդ միտքը խորհրդարանում արտահայտել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերության թեմային: Փաշինյանը նկատել է, որ այդ մասին խոսում է նաեւ ամերիկացի գործընկերների հետ հանդիպումներում:

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլզը պաշտոնավարման ավարտին տված հարցազրույցներից մեկում, բարձր գնահատելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունը, հայտարարել էր, որ Հայաստանի ժողովուրդը ցույց տվեց իր անկասելիությունը, եթե մտադրվում է անել ինչ որ բան: Միաժամանակ նա հայտարարել էր, որ Հայաստանի հանրության հաղթանակի հարցում որոշակի լումա ունի նաեւ Նահանգները, որը անկախությունից ի վեր զգալի ռեսուրս է ներդրել ու աշխատանք կատարել Հայաստանում քաղաքացիա-իրավական արժեքների պաշտպանության, առաջմղման գործում:

Դրան զուգահեռ, թավշյա հեղափոխությունից ի վեր, թե հայաստանյան, թե նաեւ ռուսաստանյան մի շարք քաղաքական կամ պսեվդոքաղաքական, տնտեսական, փորձագիտական եւ մեդիա շրջանակներ Հայաստանում տեղի ունեցածը պարբերական աշխուժությամբ փորձում են բնորոշել որպես «գունավոր հեղափոխություն», բնականաբար դրա հետեւում տեսնելով Արեւմուտքին եւ մասնավորապես ԱՄՆ-ին:

Իր հերթին, Հայաստանում տեղի ունեցածի վերաբերյալ հոկտեմբերին Հայաստան ժամանած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը վարչապետի հետ հանդիպմանը հարցրել էր տեղի ունեցածի հաջողության գաղտնիքը: Բոլթոնը հայտարարեց, որ վարչապետը գերադասել է լռել այդ մասին:

Ի՞նչ էր ակնարկում Բոլթոնը: Արդյոք ակնկալում էր ԱՄՆ դերակատարման հավաստիացում, թե՞ հակառակը՝ ակնարկում էր, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական թավշյա հեղափոխության գաղտնիքը Ռուսաստանի համար կառավարելիության երաշխիքն է:

Մյուս կողմից, ինչու՞ են ռուսական պաշտոնական պրոպագանդայի շրջանակները մինչեւ այժմ շարունակում Հայաստանին մեղադրել այսպես ասած արեւմտյան գունավոր հեղափոխության համար, եթե երաշխավորված է ՌԴ համար Հայաստանի կառավարելիությունը:

Կնշանակի, որ ոչինչ էլ երաշխավորված չէ, կամ, եթե Հայաստանում տեղի ունեցածի առումով կա երաշխավորված մի բան, դա Հայաստանի ինքնիշխանությունն է, դրա աստիճանի շոշափելի աճը:

Իսկ այստեղ ակնառու է բոլորի համար, որ Հայաստանն այդ խնդիրն ունեցել է Ռուսաստանի նկատմամբ, ըստ այդմ Հայաստանի ինքնիշխանությունն այդ ուղղությամբ ունի առավել երաշխավորման եւ փաստարկման անհրաժեշտություն:

Ահա այստեղ է թերեւս նաեւ հայ-ամերիկյան հարաբերության հարցի նուրբ կողմը: Այդ ուղղությամբ ինքնիշխանության շեշտադրումներն առերեւույթ դիտվում են անպատեհ, անհամարժեք ու անհարկի կոշտ: Բայց, խորքային առումով դրանք համարժեքություն եւ պատեհություն կարող են ձեռք բերել ռուսական ուղղությամբ Հայաստանի ինքնիշխանության բարձրացման երաշխավորման եւ փաստարկման խնդրում:

Վաշինգտոնը Երեւանին տալիս է այդ փաստարկը, ու միաժամանակ նաեւ մի շարք այլ ռազմա-քաղաքական փաստարկներ տարբեր հարցերի առնչությամբ: Հարցն այն է, թե Երեւանն ինչ արդյունավետությամբ է օգտագործելու դրանք:

Երկու երկրների քաղաքական եւ անվտանգային ռազմավարության համատեքստում դրանք շատ ավելին են նշանակում, քան զուտ երկկողմ հարաբերության խնդիրը: Գործնականում տեղի է ունենում նոր միջավայրի ձեւավորում ռեգիոնալ մի քանի մակարդակներում, որտեղ շոշափելի է Վաշինգտոնի ու Երեւանի չբարձրաձայնված խաղը: Հայ-ամերիկյան երկկողմ հարաբերության հեռանկարը լինելու է այդ խաղի երկրորդային, ոչ երկրորդական, այլ երկրորդային, բայց հիմնարար էֆեկտներից մեկը:

Yorumlar