KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է խորհրդարան չանցած ընդդիմադիր կուսակցություններին միավորել քաղաքական խորհրդում

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է խորհրդարան չանցած ընդդիմադիր կուսակցություններին միավորել քաղաքական խորհրդում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
533 0

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո սկսել է հանդիպել արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ։ Վարչապետի պաշտոնակատարը արդեն հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի, «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանի, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի, «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Սամվել Բաբայանի, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի, «Պահպանողական» կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի, Տիգրան Արզաքանցյանի, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ։

1or.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններում քիչ տոկոս հավաքած մանր ընդդիմադիր կուսակցություններին միավորել նոր ստեղծվելիք վարչապետին առընթեր քաղաքական խորհրդում։ Հատկանշական է, որ ժամանակին նման փորձ ունեցել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ժամանակին ևս խորհրդարան չանցած ուժերին ընդգրկեց քաղաքական խորհրդում։

Սոնա Գիշյան

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir