KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Նիկոլ Փաշինյանը կգնա՞ դրան. բոլորը սկսել են պատրաստվել

Նիկոլ Փաշինյանը կգնա՞ դրան. բոլորը սկսել են պատրաստվել

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
400 0

Կորոնավիրուսի համաճարակի եւ Հայաստանում արտակարգ գրության, տնային կարանտինի պայմաններում սկսել է քաղաքական մեծ մրցավազք, որին մասնակցում են թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական, թե նախկին իշխող համակարգը ներկայացնող շրջանակներ:

Նրանք գործնականում բոլորը կենտրոնացել են համաճարակի բերած խնդիրները կառավարող մեծամասնության դեմ դնելու, այդ հիմքով քարոզչությունը կամ հակաքարոզչությունն ուժգնացնելու, եւ առկա իրողություններից դժգոհ հանրությանը սեփական ընտրազանգվածի շրջանակ ներառելու խնդրի վրա:

Այն, որ լինելու են դժգոհներ, լինելու են իշխանության քաղաքականությունն անբավարար գնահատողներ, կասկածից վեր է: Որքա՞ն են լինելու նրանք, հանրային ինչ շերտեր են ներառելու, պարզ չէ: Սակայն արդեն իսկ սկսվել է բավական աշխույժ պայքար այդ ընտրազանգվածի համար: Դա նաեւ տրամաբանական է, նկատի ունենալով այն, որ Հայաստանում քաղաքական «այլընտրանքային» ընտրազանգվածն առանց այդ էլ մեծ չէ, ըստ այդմ ազատ կամ ազատված որեւէ ձայնի համար պայքարն անգամ լինելու է թեժ:

Առավել եւս, որ ինչպես անորոշ է հետկորոնավիրուսային աշխարհը, այնպես էլ անորոշ է հետկորոնավիրուսային քաղաքական իրականությունը Հայաստանում: Բանն այն է, որ Հայաստանում հետաձգվել է սահմանադրական հանրաքվեն: Այն պետք է լիներ ապրիլի 5-ին: Ե՞րբ կլինի այն, եւ կլինի՞ արդյոք: Հնարավո՞ր է, որ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես չեղարկի այն, պատճառաբանելով իրադրության եւ ներքին իրողությունների ու խնդիրների կտրուկ փոփոխությունը: Իսկ այն, որ իրավիճակը ամբողջ աշխարհում կտրուկ փոխվել է, անկասկած է:

Իսկ սահմանադրական հանրաքվեի միջոցով ՍԴ հարցը լուծելու գաղափարը եւս օրակարգ մտավ կտրուկ, մի քանի օրում: Եվ դա էլ համաշխարհային կտրուկ զարգացումների ֆոնին էր, պարզապես դրանք պայմանավորված էին ոչ թե կորոնավիրուսով, այլ հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանում իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանությամբ: Այն բերեց համաշխահային նոր իրադրության, որին հաջորդեցին իսկապես անսպասելի եւ թեժ զարգացումներ, այդ թվում ռուս-թուրքական լարման ուղղությամբ: Հայաստանը սահմանադրական հանրաքվե, իսկ փաստացի վստահության հանրաքվե կամ հետհեղափոխական իշխանության լեգիտիմության ռեսուրսի վերբեռնում նախաձեռնեց հենց այդ ֆոնին: Ըստ ամենայնի, այստեղ ՍԴ հարցն ավելի շատ առիթ էր, ինչի մասին խոսել եմ նախկինում, առիթ էր ավելի լայն քաղաքական խնդիրներում Հայաստանի դիմադրության ռեսուրսի վերբեռնման համար:

Կորոնավիրուսը բերեց նոր, ավելի լայն համաշխարհային շոկի եւ էապես փոխեց միջազգային համայնապատկերը: Դա կարող է էական փոփոխության բերել նաեւ Հայաստանի քաղաքական օրակարգում: Ներկայում, ուժգնացնելով կառավարության հանդեպ քննադատությունը, օգտագործելով կորոնավիրուսի առիթը, ամենատարբեր քաղաքական ուժերը կամ քաղաքական գունապնակը փորձում է թերեւս պատրաստ լինել քաղաքական նոր օրակարգի կամ վեկտորի:

Կարո՞ղ է դրանում տեղ ունենալ հանրաքվեի փոխարեն Սահմանադրության լայն փոփոխության փաթեթով ընդհանրապես խորհրդարանի արտահերթ ընտրություն նախաձեռելու հարցը: Հատկապես նկատի ունենալով այն, որ դեռեւս կորոնավիրուսից առաջ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հայտարարել էր, որ հնարավոր է Սահմանադրության լայն փոփոխությունը դրվի ոչ թե առանձին հանրաքվեի, այլ համատեղվի խորհրդարանի ընտրության հետ: Կարո՞ղ է լինել երեքը մեկում՝ համատեղելով նաեւ ՍԴ կազմին առնչվող փոփոխությունը:

Կորոնավիրուսի բերած համաշխարհային տնտեսա-քաղաքական ճգնաժամը, դրա ներհայաստանյան դրսեւորումները, տարբեր մարտահրավերները, պետության հետվարակային վերականգման լայն խնդիրը կարող են ստեղծել իրավիճակ, որ երեքը մեկում սկզբունքը որոշակի լուծման համալիր եւ խորքային հնարավորություն դառնա վարչապետի համար:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir