KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Նիկոլ Փաշինյանը բացեց փակագծերը

Նիկոլ Փաշինյանը բացեց փակագծերը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 6 dk okuma süresi
340 0

Վասալի ու թշնամու արանքում. Որքան կշարունակվի այս երերուն իրավիճակը

Մոսկվայում Պուտինի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ասել է, որ համաձայնություն ձեռք չի բերվել գազի գնի հարցում: Նա ասել է նաեւ, որ օրակարգի հարցերն այնքան շատ են, որ չեն հասցրել քննարկել բոլոր հարցերը: Դատելով Փաշինյանի խոսքերից, Մոսկվայում ընդհանրապես որեւէ համաձայնություն ձեռք չի բերվել:

Ավելին, դատելով Փաշինյանի խոսքերից, գազի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եւ այլ հարցերը ընդամենը ավելի խորքային ու գլոբալ խնդրի դետալներ են, որոնք ոչ թե պատճառ են, այլ հետեւանք:

«Ամեն այսպիսի հանդիպումից հետո մեր երկրների հարաբերությունները հարստանում են նոր բովանդակությամբ կամ ավելի ճիշտ գոյություն ունեցող բովանդակությունը կոնկրետ ձևակերպում է ստանում, և ըստ էության այդ բովանդակության վերաբերյալ ՌԴ նախագահի հետ հաջողվել է ընդհանուր ըմբռնման հասնել: Սա մի նոր շրջան է մեր հարաբերությունների պատմության մեջ, որովհետև քաղաքական այն իրադարձությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան ապրիլ-մայիս ամիսներին, դեկտեմբերի 9-ի ընտրություններում ստացան ամփոփում, քաղաքական իրավիճակն արձանագրվեց, և այս արձանագրման վրա մենք պետք է կառուցենք նոր հարաբերությունները, որի մասին խոսել ենք և մենք պետք է դրական տրամադրվենք այդ հարաբերությունների առումով նույնպես: … Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն ունեն առանձնահատուկ ռազմավարական բնույթ, և մենք հույս ունենք, որ այդ հարաբերությունների ռազմավարական բնույթը կոնկրետ արտահայտություն կստանա մեր տնտեսական, ռազմատեխնիկական հարաբերություններում և իհարկե, մենք այստեղ ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ, և հույս ունենք, որ անցած 8 ամիսները բավարար եղան, որ մենք հարաբերությունների ետհեղափոխական, նախաբանային փուլն ավարտենք և արդեն մտնենք լիարժեք նոր հարաբերությունների ավելի բարձր մակարդակ ու բովանդակային հարաբերությունների կառուցման փուլ», ասել է Նիկոլ Փաշինյանը:

Փաստացի, ՀՀ վարչապետը ձեւակերպել է այդ խորքային խնդիրը: Հայաստանը դրել է նոր ու իրապես դաշնակցային փոխադարձ պարտավորությունների վրա հիմնված հարաբերության խնդիր, ռուսական կողմից առայժմ անորոշությունը պահպանվում է: Թեեւ Փաշինյանի այցից առաջ եւ այցի պրոտոկոլային մասում Պուտինը հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի մերձավորագույն դաշնակիցն է աշխարհում ու տարածաշրջանում, եւ Ռուսաստանն ամեն ինչ անելու է դա պահպանելու համար, այնուամենայնիվ նրա քիչ-ինչ նյարդային պահվածքը եւ Հայաստանի հանդեպ վարվող քաղաքականությունն ու քարոզչությունը հուշում են, որ Կրեմլում առայժմ «դիմադրում են»:

Շատերը Հայաստանում Պուտինի խոսքերում ավելի շատ սպառնալիք են տեսնում, քան դաշնակցության ու բարեկամության դրսեւորում: Օրինակ, երբ նա ասում է, թե պետք է զարգացնել հայ-ռուսական հարաբերություններում նախորդ սերունդների ստեղծածը եւ Ռուսաստանն ամեն ինչ անելու է դա պահպանելու համար, շատերը դրանում տեսնում են նոր հարաբերությունների հարցում չկամություն:

Քաղաքագետ Արա Պապյանն, օրինակ, ասում է, որ Ռուսաստանհ համար Հայաստանը կարող է լինել կամ վասալ, կամ թշնամի: Եվ իսկապես, ինքնիշխանության դիրքերից Հայաստանի իշխանության որեւէ քայլ Մոսկվայում ընդունվում է թշնամաբար:

Իր հերթին, արդյոք Պուտինի մոսկովյան ձեւակերպումները սպառնալիք են պարունակում հարցին Մոսկվայից քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանն պատասխանեց, որ այլաբանական սպառնալիք էին պարունակում Փաշինյանի մոսկովյան այցին նախորդող երեք իրադարձություններ. ՌԴ ԱԳ փոխնախարար Կարասինի, ԱԳՆ խոսնակ Զախարովայի եւ մանավանդ այցի նախօրեին կազմակերպված ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինի դիմումները հայերին:

«Կոպիրկինը հանդիսավոր կերպով ազդարարեց հայերի՝ ռուսական «փափուկ ուժի» կիրառման առարկա դառնալը: Ուստի Հայաստանի կարգավիճակը կարելի է բնութագրել իբրեւ վասալի եւ թշնամու «միջանկյալ» վիճակ: Հարցն այն է, թե որքան երկար է հնարավոր պահպանել այս ծայրաստիճան երերուն վիճակը եւ արվում են արդյոք զուգահեռաբար ներքին հայկական կյանքին իրական քաղաքական շունչ հաղորդելու անհրաժեշտ ջանքեր», նշեց Պավել Դալլաքյանը:

Հնարավո՞ր է արդյոք բեկում հայ-ռուսական հարաբերություններում, դրանք կարո՞ղ են դառնալ դաշնակցային: Հայաստանը ձգտում է դրան, կատարելով իր դաշնակցային բոլոր պարտավորությունները:

Ռուսաստանը դուրս կգա՞ վասալ-թշնամի իր ավանդական մոտեցումից: Մյուս կողմից, կան աղաղակող փաստեր՝ 1920-1923 թթ. ռուս-թուրքական համատեղ վայրագությունները արդեն խորհրդայնացված Հայաստանում, 1921 թ. ռուս-թուրքական պակտը Հայաստանի տարածքները թուրքերին նվիրելու վերաբերյալ, ինչպես նաեւ ռուսական բանակի երկու պատժիչ արշավանքները Ղարաբաղի հայերի դեմ 1980-90-ականներին: Հայաստանում շատ մեկնաբաններ գտնում են, որ 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրի վերանայման հարցը պետք է բարձրացնել Ռուսաստանի առջեւ՝ որպես իրական դաշնակցության վկայություն:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir