Նախ`Սամվել Բաբայանի այս առաջարկն արվել է ավելի վաղ և ներկայացվել է ԼՏՊ-ին,ինչի մասին Բաբայանն ինքն է բազմիցս խոսել և ըստ Բաբայանի `առաջարկը եղել է բանավոր։
Եվ միայն երեսուն տարի անց,որոշել են դա տպել և հրապարակել,թե բա`առաջին անգամ է հրապարակվում։
Типа совершенно секретный փաստաթուղթ են հայտնաբերել ԿԳԲ-ի պադվալից,որը կարող էր ժամանակին 180°-ով փոխել Արցախի ճակատագիրը,եթե ներկայացնեին միջնորդ երկրներին։
Միջնորդ երկրներին առաջարկ անելու հնարավորություն երբեք էլ չի տրվել հակամարտող կողմերին,այդ միջնորդ երկրներն են կազմել բանակցային բոլոր փաստաթղթերը։
Ղարաբաղը չէր կարող նման առաջարկով հանդես գալ,երբ ավելի վաղ ստորագրել էր ՄԱԿ -ի չորս ռեզոլյուցիաները, բիշկեքյան հրադադարի պայմանագիրը։
Այլ հարց է,թե ինչու երբևէ միջնորդ երկրներին չի ներկայացվել 1988թ., ԼՂԻՄ -ում անցկացված հանրաքվեի` միանգամայն լեգիտիմ արդյունքները։
Ինչու միջնորդ երկրներին չի ներկայացվել 2008թ. ստորագրված, Մեդվեդև -Ալիև-Սարգսյան եռակողմ հռչակագիրը,որով հակամարտող կողմերը պարտավորվել են ղարաբաղյան հարցը լուծել բացառապես մադրիդյան սկզբունքներով և բացառել ուժի կիրառումը,սա նույնն է,թե ստորագրել են մադրիդյան սկզբունքների փաթեթը։
Ինչու՞ միջազգային երեսպաշտ հանրությունը չի կատարել իր իսկ կողմից սահմանված` միջնորդական գործառույթները`միջազգային պարտավորությունները, մասնավորապես `Արցախում չեն ներդրել անվտանգության միջազգային մեխանիզմներ, միջազգային խաղաղապահ ուժեր,որպեսզի ղարաբաղյան հարցը լուծվեր խաղաղ ճանապարհով,ինչն ամրագրված է եղել մադրիդյան սկզբունքներով։
Հիմա,երբ սանձազերծեցին լայնածավալ պատերազմ,ստորագրվեց 2020թ.,նոյեմբերի իննի հայտարարագիրը,Ռուսաստանն իր խաղաղապահ ուժերը տեղակայեց Արցախում `միջազգային երեսպաշտները դիտորդական խմբեր են ուղարկում։
Իսկ ՀՀ ԱԳ նախարարն էլ` հայտարարում է,թե ՄԱԿ -ի կողմից խաղաղապահ ուժեր տեղակայելը,դա նվազագույնն է,որ կարող են անել,այս ամենը ոչ այլ ինչ է,քան`նոր պատերազմ հրահրելուն միտված քայլեր։
Նարինե Ունանյան