KÂBE’DE YALAN SÖYLEMEKTEN ÇEKİNMEYEN MEKKE AHALİSİ

Risk of Further Serious Hostilities in Karabakh Remains High

Rusya’nın öldürülen Ankara Büyükelçisi Andrey Gennadevich Karlov Türk dostuydu!

Mehmet Bozkuş: YENİ DÜZEN YENİ PLANLAR 2

Նախագահը հանդիպման է հրավիրել Փաշինյանին եւ ընդդիմության առաջնորդներին

Gündem 10 Mart 2021
31
MAKEDONYA'DA SINAVSIZ ÜNİVERSİTE

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին եւ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին ժամը 12:00-ին հրավիրում է հանդիպման նախագահական նստավայրում:
Այդ մասին ասված է նախագահի հայտարարության մեջ:

«Երկրում շարունակվում է քաղաքական ճգնաժամը, իրավիճակը մնում է լարված, ինչը կարող է անկանխատեսելի եւ անդառնալի հետեւանքներ ունենալ մեր պետության եւ պետականության համար:

Թե՛ իշխանությունը, թե՛ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերը բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումները: Սակայն, բացակայում են փոխըմբռնումը եւ միմյանց ընդառաջ գնալու ցանկությունը: Ավելին, հաճախակի են դարձել անհանդուրժողականության կոչերը:
Ստեղծված պայմաններում իմ միակ նպատակը եղել եւ մնում է երկիրը ցնցումներից զերծ պահելը եւ կանխելն այնպիսի իրավիճակի ստեղծումը, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների», – ասել է Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահի աշխատակազմը տեղեկացրել է, որ «ակնկալում է մինչև մարտի 11-ի ժամը 18:00-ն հրավիրյալներից արձագանք ստանալ հանդիպման մասնակցության վերաբերյալ»:

Yorumlar