KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Նաիրի Հոխիկյան: Վարդենիսում սոցիալական բունտ է հասունանում Սոտքի հանքի պատճառով

Նաիրի Հոխիկյան: Վարդենիսում սոցիալական բունտ է հասունանում Սոտքի հանքի պատճառով

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
539 0

Զրուցում էի Վարդենիսի բնակիչ Զավեն Ավետյանի հետ, ում որդիները աշխատում են Սոտքի ոսկու հանքում և ապրիլի աշխատավարձն ստանալիս կանգնել են փաստի առաջ։
Նախկինում 400․000-500․000 աշխատավարձ ստացող հանքափորներն այսուհետ ստանալու են 117․000 դրամ՝ պատճառաբանելով, թե արդյունահանման ծավալներն են նվազել, մինչդեռ աշխատողներն ասում են՝ հանքը գործում է ամբողջ հզորությամբ, նույնիսկ ադրբեջանական սահմանապահներն են որոշ հատվածում հետ գնացել։
Վարդենիսցիները որոշել են իրենց դժգոհությունն արտահայտել գործադուլով և ճանապարհն ու երկաթգիծը փակելով։ Զավեն Ավետյանն ասում է՝ ապրիլի 15-ից իրենք բողոքի ակցիա են անում, բայց մինչև այժմ ոչ կառավարությունն է պատշաճ կերպով արձագանքել, ոչ էլ հանքի ղեկավարությունը։
Ես ճշտեցի, որ միայն Գեղարքունիքի մարզպետարանն է փորձել կարգավորել խնդիրը, թեպետ դա մարզպետարանի իրավասություններից դուրս է։
Սոցիալական խնդիրներից զատ, սահմանապահ համայնքների բնակիչների նկատմամբ այսպիսի վարքագիծը առնվազն վիրավորական է նաև այն առումով, որ նրանք մասնակցել են 2020-ի պատերազմին և նաև մեծ թվով կորուստներ ունեցել։ Զավեն Ավետյանը մասնակցել է Արցախի 1990-ականների և 2016-ի պատերազմներին և կորցրել ոտքը։ Զավենի որդիները ևս մասնակցել են մարտերին, մեկը վիրավորվել է, ապա վերադարձել և պատերազմից հետո կրկին անցել աշխատանքի հանքում։
Եթե հանքը մասնավոր սեփականություն է և կարող է կամայականությունների ենթարկվել, ապա կառավարությունը պարտավոր է պաշտպանել իր պետության և քաղաքացիների շահերն ու անվտանգությունը։ Եթե ոլորտային նախարարները ալարում կամ վախենում են անձամբ շփվել մեր հայրենակիցների հետ և գերադասում են Ֆեյսբուքում ճամարտակել, ապա առաջիկա օրերին ինքս կգնամ Վարդենիս։

Նաիրի Հոխիկյան

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir