Hasan Oktay: “Yaxın zamanlarda Türkiyədə böyük dəyişikliklər baş verə bilər”

اندر باب تظاهرات اخیر در مناطق مختلف ایران و سکوت معنادار آزربایجان!!!

Türkiye’nin Katar’a desteğinde risk ve fırsatlar

Անազատության եզրին. Ինտերնետի վիճակը՝ Հայաստանում

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Ermenistan 10 Nisan 2017
561

Հայկական պետությունը չպետք է մարի էներգահամակարգի պարտքերը, լրագրողներին ասել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:
«Վերջին 2-3 տարիներին մենք նկատում ենք, որ էլեկտրաէներգիայի ոլորտում պարտքեր են կուտակվում: Այդ պարտքերը պետության ուսերին չդնելու համար Ֆինանսների նախարարությունը պետք է ուշադիր հետեւի խոշոր ձեռնարկություններում այդ պարտքերի գոյացմանը», նշել է Հորթոնը:
Նա ասել է նաեւ, որ գազի ոլորտում պարտքի գոյացման իրավիճակից հետո պետությունը չպետք է իր վրա պարտքային նոր պարտավորություններ վերցնի:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանը Գազպրոմին է վաճառել գազաբաշխիչ համակարգի վերջին 20 տոկոս բաժնեմասը, անհասկանալի է որտեղից առաջացած 300 միլիոն դոլար պարտքի դիմաց: Չի բացառվում, որ նման բան է պատրաստվում էլեկտրաէներգետիկայի ոլորտում գոյացած պարտքերի կապակցությամբ:
Հատկանշական է, որ էներգետիկ ընկերությունները, որոնք Հայաստանում պարտքեր են կուտակում, հիմնականում ռուսական պետական կորպորացիաներն են՝ Գազպրոմ, ՌԱՕ Ինտեր, որին պատկանում են հայկական էլեկտրացանցերը:
Փաստացի, ԱՄՀ-ն Հայաստանին սենսացիոն կոչ է անում՝ բավական է վճարել ռուսական ընկերությունների կուտակած պարտքերը: Բավական է վարկեր վերցնել ԱՄՀ-ից, համաշխարհային բանկից եւ դրանցով «մուծվել» ռուսական պետական կորպորացիաներին:
Արդյոք հայկական ղեկավարությունն ականջալուր կլինի ԱՄՀ-ի կոչերին: Արդյոք միջազգային կառույցները կհրաժարվեն Հայաստանի վարկավորումից, որպեսզի նա «չմուծվի»:
Հայաստանի ֆինանսների նախարարը եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը երեկ վարկային համաձայնագիր են կնքել, ըստ որի Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկը Հայաստանին 52 միլիոն դոլար վարկ է տրամադրելու էլեկտրամատակարարման համակարգի բարելավման (ETNIP) համար:
Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները կառուցվում են «գողական» օրենքներով, որոնք հանգում են ռեկետին: Հայաստանն արդեն երկար տարիներ «մուծվում» է: Սակայն, դատելով ամեն ինչից, միջազգային կառույցներին ձանձրացրել է այս ամենը, եւ նրանք Հայաստանին կոչ են անում դուրս գալ այդ սխեմայից:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Yorumlar