İran hakikaten güçlü devlet mi?

Atəşkəs bitib

İran Suriye bataklığında ne yapıyor?

Rəsmı Bakıdan “İsgəndər” raketlərinə verilən iki cavab…

Մոսկվան ձգտում է Արցախում խաղաղապահների համար հստակ մանդատ ապահովել. ՄՃԽ

Azerbaycan, Ermenistan 9 Haziran 2021
22

Lragir.am. Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմի ավարտից հետո իրավիճակը շարունակում է փխրուն մնալ, գրում են Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները։ Բազմաթիվ գործոններ, այդ թվում կողմերի՝ միմյանց դիրքերին ու բնակելի շրջաններին մոտ լինելը, ինչպես նաեւ առանցքային տրանսպորտային մագիստրալներին հասանելիությունից հայկական ու ադրբեջանական կողմերի կախվածությունը շարունակում են մշտական լարվածության աղբյուր մնալ, գրում է ռուսական RBC-ն։

ՄՃԽ փորձագետները մի շարք առաջարկներ են ներկայացրել։ Դրանցից մեկը ռուս խաղաղապահների մանդատի հարցն է։ Փորձագետները նշում են, որ նրանց մանդատը մանրամասն նկարագրված չէ, եւ տեղում ռուս զինծառայողները բախվել են բազմաթիվ խնդիրների, որոնք հարկ է լուծել։

«Հարց է ծագում, թե ինչ են անելու խաղաղապահները։ Նրանք ոչ միայն էսկալացիան են կանխելու, այլ նաեւ փնտրելու են կորած կովերի՞ն։ Որքան էլ բարի լինեն նրանց մտադրությունները, խաղաղապահները չեն կարող զբաղվել ամեն ինչով», նշում են փորձագետները։

Ըստ ՄՃԽ տվյալների՝ Մոսկվան աշխատում է, որ խաղաղապահների համար ավելի հստակ մանդատ ապահովի, բայց հակամարտության կողմերն արդեն մերժել են երկու տարբերակ։ Մոսկվան չի պատրաստվում հրաժարվել ջանքերից, բայց մտադիր էլ չի շտապել։

Հստակ մանդատը, որում կնշվի, թե երբ ու ինչ հանգամանքներոմ խաղաղապահները պետք է միջամտեն, կարո՞ղ են նրան կրակել ինքնապաշտպանության նպատակով կամ էլ քաղաքացիական անձանց պաշտպանելու համար, ի՞նչ օգնություն պետք է ցույց տան, որո՞նք են նրանց վարչական պարտավորությունները,

Yorumlar