KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Մնացականյան: Անբացատրելի ու անբնական իրավիճակ է աշխարհում…

Մնացականյան: Անբացատրելի ու անբնական իրավիճակ է աշխարհում…

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
392 0

Մոլորակը կարծես ցնցվում է…
Աշխարհի բոլոր անկյուններում (Չինաստանից մինչև ԱՄՆ, ՌԴ-ից մինչ Հնդկաստան, Բրազիլիայից՝ Հայաստան) մարդիկ կանգնած են բազմապիսի խնդիրների առջև. նախկինում այսօրինակ իրավիճակ չի եղել (գոնե վերջին 30-50 տարում)։

Մտացածին պանդեմիան, պատերազմներն ու ջրհեղեղները ողջ աշխարհը խառնել են իրար։

Իմ սուբյեկտիվ մոտեցմամբ սա հնարավորություն է մարդկության համար՝ մտածելու խորհելու և ապաշխարհելու դեպքում՝ ԱՊՐԵԼՈՒ համար…

Աշխարհում «չկան» պետություններ և սահմաններ…ցանկության և վառ երևակայության դեպքում մենք ունակ ենք ամեն ինչի…

Սպասվելիք բնական աղետներից հետո շարունակելու են ապրել միայն նրանք, ովքեր գիտակցելու են սեփական մեղքերն ու ազատվելու են դրանցից։

Ստեղծված իրավիճակը մի տեսակ նմանեցնում եմ պատմությունից մեզ հայտնի «սոդոմ-գոմորի» և նոր կյանքի շարունակության մասին ավետող «աղավնու թռիչքի» հետ։

Աշխարհը վերափոխվում է…

Հ.Գ. Որոշել եմ ժամանակ անց ֆիլմ նկարել, որը կներկայացնի կյանքիս վերջին մի քանի տարիներն ու ամիսները…հիմնված կլինի իրական փաստերի վրա՝ բոլոր մանրամասնություններով…

Խոստանում եմ՝ հետաքրքիր է լինելու…

Հ.Գ.Գ. Կյանքը շարժվող նկար է…մենք ենք մեր կյանքի նկարիչը

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir