ÜNİVERSİTELERİN KRİTER YARIŞI VE SÖZDE “KALİTELİ DERGİ” ANLAYIŞI

Baguz tepesine bayrak diken ypg-pkklı teröristler ne yapmak istiyor

Novruz bayramı haqqında bilmədiklərimiz

İran göydə ABŞ-la yarışır – pilotsuz təyyarələrin istehsalını genişləndirir

Մինսկի խումբը հիշեցրեց խնդիրը, ՆԱՏՕ-ն գալիս է Երևան՝ խոսելու

Ermenistan 11 Mart 2019
11

Հայաստանում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի շաբաթը, որն ամենամյա իրադարձություն է արդեն մի քանի տարի շարունակ: Այդ միջոցառման առիթով Հայաստան է ժամանում նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Ապատուրայը Երևանում կհանդիպի նաև Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ:

Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա մեկնարկը խորհրդանշորեն զուգադիպում է մարտի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության հետ, որը բավականին մեծ աղմուկ է առաջացրել Հայաստանում: Այդ աղմուկը, իհարկե, որոշակիորեն տարօրինակ է՝ այն տեսանկյունից, որ համանախագահները փաստացի չեն ասել որևէ նոր ու արտառոց բան, քան գործնականում դե ֆակտո ներկայացրել են այն իրավիճակը, որը եղել է նախորդ տարիներին, կարգավորման գործընթաց կոչվածի քսանհինգամյա պատմության մեջ: Այս տեսանկյունից է, որ համանախագահների հայտարարության և ՆԱՏՕ-ի շաբաթվա մեկնարկի զուգադիպումը խորհրդանշական է, քանի որ այն գործնականում արտացոլում է Հարավային Կովկասի անվտանգության առանցքային խնդիրը, որը գործնականում նաև Արցախյան հարցի հիմնաքարն է, անկյունաքարը, հիմքը:

Արցախի հարցն այլ հարց չէ, քան Հարավային Կովկասի ռազմաքաղաքական, անվտանգային համակարգի հարց: Արցախի ներկայիս ստատուս-քվոն, Արցախյան շարժումն ու դրա ռազմական, քաղաքական հաղթանակը ձևավորել են ռեգիոնալ նոր անվտանգային, ռազմաքաղաքական համակարգ, որի, այսպես ասած, պարեկը գործնականում Հայաստանն է: Սա առաջին հայացքից թվում է արտառոց մի բան. ինչպե՞ս կարող է տնտեսական ցուցանիշներով, դեմոգրաֆիական ցուցանիշներով ռեգիոնալ ամենաթույլ համարվող պետությունը լինել անվտանգության համակարգի պարեկ: Սակայն դա պարադոքս է միայն հայկական, այսպես ասած, հին, այսինքն՝ նախորդ քառորդդարյա մտածողության կամ ընդհանրապես պատմաքաղաքական կարծրատիպերով օժտված հայկական մտածողության համար: Աշխարհի համար դա ոչ միայն պարադոքս չէ, այլև գործնականում ընդունելի մի տարբերակ, ինչով էլ պայմանավորված է, օրինակ, Հայաստան-ՆԱՏՕ գործակցությունը:

Բանն այն է, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանի հետ ՆԱՏՕ-ն գործակցում է՝ հաշվի առնելով հենց այն դերն ու նշանակությունը, որ ռազմավարական իմաստով Հայաստանն ունի ռեգիոնում: Եվ, իր հերթին, հենց այդ հանգամանքն է նաև պատճառը, որ Ռուսաստանը, չնայած Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության հանդեպ ընդհանուր խանդին, գործնականում ռազմավարական իմաստով չի արգելակում Հայաստան-ՆԱՏՕ շփումները՝ լավ պատկերացնելով, որ դրանցում գերական ամենևին զուտ երկկողմ հարաբերությունը չէ, այլ ռեգիոնալ անվտանգության բազմաֆունկցիոնալ մեխանիզմն ու համակարգը՝ Հայաստան առանցքով, որը Մոսկվայի համար քաղաքական ռազմավարության տեսանկյունից թույլ է տալիս բալանսավորել թուրքական ճնշումը:

Այդ տեսանկյունից Մինսկի խմբի հայտարարությունը Հայաստանում պետք է լինի ոչ թե աղմուկի կամ խուճապի պատճառ, այլ պատճառ՝ հասկանալու այն ռազմավարական խորքային իրողություններն ու խնդիրները, որ մենք ինքներս ձևավորել ենք քառորդ դար առաջ, սակայն հետո սկսել օտարվել մեր իսկ ձևավորած իրողություններից՝ լուծելով «էլիտաների» անձնական սեփականության հարցերը:

Այդ իմաստով Մինսկի խումբը գործնականում հիշեցնում է խնդիրը, իսկ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը երկու օր անց ժամանում է՝ դրա մասին խորքային քննարկումների և լուծումների մասին զրուցելու:

Արամ Ամատունի

Yorumlar