Այսօրվա վերջին թարմացումներով կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկնապատկվել է: 101,707 վարակված եւ 1544 մահ: Վարակվածներից 44,635-ը բաժին է ընկնում New York-ին: Ամենաշատ քեյսերն են գրանցվել Los Angeles-ում, Detroit-ում, New Orleans-ում: ԱՄՆ 23 նահանգներում հայտարարված է արտակարգ դրություն: 7 նահանգներում եւ Washington-ում փակվել են բիզնեսի բոլոր տեսակները՝ մեծից մինչեւ ամենափոքր: Florida, Texas, Pennsylvania տոտալ մեկուսացման են անցել: Cicago, Detroit, New Orleans…բժշկական սարքավորումների ու հիվանդանոցների խայտառակ դեֆիցիտ է: General Motors-ի նման գիգանտը չի հասցնում բավարարել օդափոխիչների առաջացած դեֆիցիտը: Հորդորել են ձեւ գտնել ու ավելացնել օդափոխիչների արտադրությունը, որովհետեւ դաշտային հոսպիտալներ հիմնադրելու հրահանգ է տրված: Detroit-ում ոստիկանությունն է անցել կարանտինի, որովհետեւ վերջին երեք օրվա մեջ 500 ոստիկան է վարակվել: Եվ միայն 4 նահագներում չի գրանցվել վարակի որեւէ դեպք:
Ի դեպ՝ էսօր Թրամփի ստորագրած փաստաթուղթը ԱՄՆ քաղաքական վերնախավը պատմական է որակել (մերոնց աննախադեպը)՝ 2 տրիլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն յուրաքանչյուր ընտանիքի յուրաքանչյուր անդամին: Տունը նստած՝ չեքերն ուղարկելու են (առանց ամերիկյան բյուրոկրատիայի): Թրամփի՝ ապրիլի 13-ից անցնում ենք բնականոն կյանքին հայտարարությանը երեք մատի կոմբինացիա են ցույց տվել գրեթե բոլոր նահանգապետերը՝ հանրապետականներն էլ ներառյալ: Ծանր ա լինելու: Բայց լավ բաներ էլ ա եղել ստեղ՝ էդ էլ հաջորդիվ: Ինտրիգը պահեմ՝ գիտություն+բիզնես՝ նոր իդեաներ+նոր ապրանքատեսակներ…. ու մասսայական սպառում՝ free for all Americans)))))
Gohar Veziryan
Միացյալ նահանգներում վիճակը լրջանում ա: Շատ ա լրջանում:
405 0
Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.