Մարիաննա Ղահրամանյան: Ինչո՞ւ է Հաքան Ֆիդանը միջամտում Հայաստանի գործերին։
Նկարում պատկերված մարդը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն է, որը բացահայտ ու պարզվում է` «անկեղծ» աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանինէ Հայաստանում սպասվող գալիք ընտրություններում։
Ի՞նչ է սա նշանակում` արտաքին գործերի նախարարի մակարդակով ուղիղ միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Ինչո՞ւ, որովհետև ընտրությունները ցանկացած երկրի ներքին գործն են, և միայն ու բացառապես այդ երկրի քաղաքացին է որոշում, թե իրեն ով պետք է ներկայացնի ու իր երկիրն ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանա։
ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքը արգելում են օտար պետությունների միջամտությունը այլ պետությունների ներքին գործերին, այդ թվում՝ ընտրական գործընթացներին։
Բայց, նկարում պատկերված մարդը անտեսում է այս արգելքը։ Ինչո՞ւ, որովհետև Հայաստանի ղեկին թույլ ղեկավար է։
Արդյո՞ք Թուրքիան առաջին անգամ է խառնվում Հայաստանի ներքին գործերին։ Պատասխանը` ՈՉ։ Եկեք մի փոքր հետ գնանք ու հիշենք 2021 թ. փետրվարը, երբ այդ երկիրը ԱԳՆ հայտարարությամբ, ապա նախագահի մակարդակով ուղիղ միջամտեց Հայաստանի ներքին գործերին, երբ ՀՀ ԳՇ-ն արել էր հայտնի հայտարարությանը։ Իսկ գուցե Թուրքիան Հայաստանի ներքին գործերին խառնվել է նաև 2018-ի՞ն։


Yorum gönder