KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Մանե Ասրյան:Իրան այցը կարող է լուրջ հնարավորություններ բացել Հայաստանի առջև

Մանե Ասրյան:Իրան այցը կարող է լուրջ հնարավորություններ բացել Հայաստանի առջև

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
269 0

Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո, երեկ Նիկոլ Փաշինյանը շտապ կարգով կանչվել էր Թեհրան, որտեղ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիին է ներկայացրել Սոչիի հանդիպման արդյունքները։

Հայաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե Իրանի իշխանությունները մի շարք համաձայնագրեր են ստորագրել հայկական կողմի հետ, Հայստանում ոչ միայն շինարարություններին մասնակցելու, այլ նաև բնական գազի ոլորտում համագործակցելու մասին փոխըմբռման հուշագիր։

Այդուհանդերձ, հանդիպման հիմնական մեխը Իրանի նախագահի հայտարարությունն է, թե՝ «Բանակցություններում եկանք եզրակացության, որ տարածաշրջանի հարցերը, խնդիրները պետք է անպայման տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծումներ գտնեն։ Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլ խնդիրներն ավելացնում է»։

Ըստ էության, Էբրահիմ Ռայիսիի այս հայտարությունն ուղղված է ոչ թե Ռուսաստանին, որի ներկայությունը Իրանը տասնամյակներ շարունակ մեր տարածաշրջանում ոչ միայն ընդունել, այլ նաև ողջունել է, այլ ավելի շուտ Արևմուտքին, որը բոլոր ջանքերը գործադրում է մեր տարածաշրջան Հայաստանի միջոցով մուտք գործելու առումով, իսկ եվրոպական դիտորդների առաքելությունը հարուցել է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Իրանի բուռն դժգոհությունը։

Փաստն այն է, որ Իրանը հապշտապ Նիկոլ Փաշինյանի այց էր կազմակերպել՝ անձամբ նրան ասելու, թե ինչ է մտածում Երևանի կողմից արտաքին քաղաքական վեկտորը փոփոխելու հարցերի շուրջ։ Իհարկե, բացասական է, որ նույնիսկ տարածաշրջանում մեզ դաշնակցի պես վերաբերվող երկրները ստիպված են լինում նման կերպ ներկայացնել իրենց դիրքորոշումները, սակայն դա նաև ունի իր որոշակի դրական հնարավորությունները, եթե իհարկե փաշինյանական վարչախումբն օգտագործի այդ հնարավորությունները։

Ըստ էության, Իրանը պարտավորվում է որոշակի մեծացնել Հայաստանին տրվող աջակցությունը, եթե Հայաստանը կարողանա զսպել Արևմուտքի ախորժակը։ Խաղալով մի շարք ուժային կենտրոնների հնարավորությունների և հակասությունների վրա՝ Երևանը կարող է բավականին լուրջ դիվանագիտական ձեռքբերումներ ունենալ։

Փաստն այն է, որ Հայաստանի ղեկը գտնվում է դիվանագիտությունից բացարձակապես որևէ տեսլական չունեցող, հմտություններից զուրկ և ապիկար իշխանության ձեռքերում։ Ուստի և, ամենայն հավանականության, նույնիսկ այս հնարավորությունը փաշինյանական վարչախումբը «բարեհաջող» կերպով կձախողի։

Ինչևէ, Իրանը ձեռք է մեկնել Հայաստանին և հարկավոր է ամեն գնով օգտվել դրանից։

Մանե Ասրյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir