KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Հույս ունեմ՝ մեր քաղաքացիները չեն տրվի արդեն իսկ շրջանառվող ընտրակաշառքների գայթակղությանը. Գայանե Աբրահամյան Ամբողջական

Հույս ունեմ՝ մեր քաղաքացիները չեն տրվի արդեն իսկ շրջանառվող ընտրակաշառքների գայթակղությանը. Գայանե Աբրահամյան Ամբողջական

Kafkassam Editör Kafkassam Editör - - 12 dk okuma süresi
399 0

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ շարունակում է զրույցների շարքը ավագանու թեկնածուների հետ։ Լրագրող, «Հոդված 3» ակումբի և «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի ղեկավար Գայանե Աբրահամյանը նույնպես ընդգրկված է ավագանու թեկնածուների շարքում: Նա «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակում 20-րդն է: «Լրագրողի համար քաղաքական, ընտրական գործընթացի մեջ որպես ընտրվող ներգրավումը բավական լուրջ որոշում է, որն ընդունելուց հետո պետք է պատրաստ լինել հրաժարվել կամ առնվազն մասնագիտական որոշ փոխակերպումների գնալ: Պատասխանատվությունս լրագրողի մասնագիտության նկատմամբ այնքան մեծ էր, որ հրաժարվեցի լուսաբանել և որպես լրագրող գործել հեղափոխության ընթացքում, չնայած միջազգային պարբերականի թղթակից էի և պահանջը կար, բայց իրադարձությունների անաչառ լուսաբանում չէի կարող ապահովել, քանի որ ինձ չէի կարող գործընթացներից դուրս դնել և ակտիվորեն չներգրավվել որպես հասարակական գործիչ: Իրականում արդեն մի քանի տարի է՝ մասնագիտական ինքնության բախումների մեջ էի: Երրորդ տարին է, որ լրագրությունից զատ նաև հասարակական գործունեությամբ եմ զբաղվում և ավագանում աշխատելու հեռանկարը, թերևս անելիքիս տրամաբանական շարունակությունն էր: Ընտրություններին մասնակցության հիմնական դրդապատճառը խնդիրների բարձրաձայնումից բացի ունենալ նաև դրանց լուծման լծակներ, կամ, առնվազն որոշումների կայացման վրա ազդեցություն, քանի որ գրեթե քսան տարի որպես լրագրող բազմիցս բարձրաձայնել եմ, վերլուծել և հետաքննել եմ մայրաքաղաքի տարաբնույթ հիմնահարցերը, բայց դրանց լուծման համար, ինչպես շատ այլ ոլորտներում, հանրությունն ունեցել է զրո ազդեցություն»- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Գայանե Աբրահամյանը: «Այս ընտրությունները ես դիտարկում եմ հեղափոխության շարունակության, հրապարակում արձանագրված արդյունքների քաղաքական կապիտալիզացիայի համատեքստում և բնականաբար այլ ուժ, քան «Քաղաքացիական պայմանագիրն» է, չէր կարող այս գործընթացի շարունակության երաշխավորը լինել: Ավագանու ցանկում ներառվելու առաջարկություն ստացել էի նաև այլ կուսակցությունից, բայց ընդունելի էր միայն Զառա Բաթոյանի և Լենա Նազարյանի առաջարկությունները: Ի դեպ, երկուսն էլ անկախ միմյանցից էին դիմել: Որոշումս արագ չէր, երկար մտորումների, ռիսկերի գնահատման, ընկերներիս ու գործընկերներիս հետ քննարկումների արդյունքում որոշեցի փորձել ուժերս նաև այս ոլորտում՝ փորձելով նպաստել փոփոխությունների կայացմանը»-նշեց նա: «Մեր թիմի ծրագրերն ու անելիքները չափազանց շատ են, առաջնահերթությունների մեջ են տրանսպորտային ողջ համակարգի արմատական բարեփոխումը, աղբահանման, բնապահպանական, քաղաքաշինական բազմաթիվ խնդիրների համակարգային և նորարար լուծումները, սակայն կարևորագույնը՝ որդեգրած արժեքներն ու սկզբունքներն են, որոնք պարտադրելու են աշխատանքի թափանցիկություն և հաշվետվողականություն, մասնակցայնության ապահովում՝ ցանկացած որոշման հիմքում դնելով մարդու իրավունքների պաշտպանությունն ու քաղաքի նկատմամբ պատասխանատվությունը և հոգատարությունը: Վերջին տարիներին իմ ուշադրության կենտրոնում են կրթական խնդիրները և առաջին քայլերից է լինելու նախադպրոցական հաստատությունների օտարված, անօրինական սեփականաշնորհված և հանրությունից ուղղակիորեն խլված մանկապարտեզների տարածքների վերադարձման ուղղությամբ աշխատանքները, երեխաներին մատակարարվող սննդի որակի վերահսկման լուրջ մեխանիզմների հիմնումը, այդ գնումների ոլորտում թափանցիկության ապահովումը և հերթագրման, երեխաներին նախադպրոցական հաստատություններում «տեղավորման» գործընթացում կոռուպցիոն ռիսկերի բացառումը: Այս ընտրությունները կարևորում եմ նաև այն հանգամանքով, որ վերջապես ավագանու իրական գործառույթները կիրառելի կդառնան և հույս ունեմ, որ նախկինում որոշումները «դակող» և հաստատող մարմնից, այն կստանձնի իր վերահսկողական լուրջ ֆունկցիան: Բազմաթիվ համակարգային, խիստ առաջնային հարցերից ու խնդիրներից բացի, ինձ համար որպես լրագրողի առաջնային է լինելու նաև ավագանու նիստերի լրագրողների համար հնարավորինս մատչելիության, աշխատանքի հարմարավետության ապահովումը, այն պայմանները, որ այսօր են գործում իրականում խոչընդոտում են լրագրողների բնականոն աշխատանքը և սա անընդունելի է տեղական մարմնի թափանցիկ, հաշվետու լինելու պարտավորության համատեքստում: Ընդհանուր առմամբ՝ հիմնական շեշտը դրվելու է քաղաքային տնտեսության զարգացման և կառավարման արդյունավետության բարձրացման վրա, քաղաքացու համար արժանապատիվ կենսամիջավայր ստեղծելու՝ տրանսպորտային հարմարավետ համակարգ, աղբահանության ժամանակակից հնարավորություններ, աղբի տեսակավորում, վերամշակման գործարանի հիմնում, հանրային կանաչ տարածքների վերականգնում, օդի աղտոտվածության և աղմուկի նվազեցմանն ուղղված քայլեր, պատմամշակութային ժառանգության պաշտպանություն և այլն, ծրագրերն իրապես բազմաշերտ ու բազմավեկտոր են, բավական ուսումնասիրված և հստակ հետազոտություններով փաստարկված են դրանք անելու իրատեսականությունը, նաև կարևոր մեկ սկզբունք ենք անպայման որդեգրելու՝ ուղիղ ժողովրդավարության և հանրային կարծիքի կարևորման մոտեցումը, որով հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերի քննարկման, տեղական հանրաքվեների միջոցով որոշում կայացնելու հնարավորություններ կստեղծվեն»,- խոսելով առաջիկա անելիքների և ծրագրերի մասին՝ ընգծեց ավագանու թեկնածուն: Աբրահամյանն ակտիվորեն մասնակցելու է քարոզարշավին, քանի որ նաև վստահ է, որ սա այն եզակի ընտրական գործընթացը պետք է դարձնել, որում մրցակցության մեջ կդրվեն ներկայացված ծրագրերը.« Հույս ունեմ, որ մեր քաղաքացիներն այնքան հասունացել են հեղափոխության բովով թրծվելով, որ չեն տրվի արդեն իսկ շրջանառվող ընտրակաշառքների գայթակղությանը: Բայց նաև ծրագրերը գնահատելիս կարևոր է հասկանալ դրանց իրատեսականությունը և տվյալ թիմի կարողություններն ու քաղաքական կամքը այդ խոստումներն իրականացնելու համար, հենց այս տեսանկյունից հեղափոխության առաջնորդությունն իր վրա կրած և, ըստ էության, ողջ բեռն ու պատասխանատվությունը կրող քաղաքական ուժն է, որ կարծում եմ հենց այդ հանձնառությունը վերցրել և կարող է արմատական բարեփոխումներ իրականացնել նաև Երևանի քաղաքապետարանում»: Նրա կարծիքով՝ քարոզարշավի համար հատկացված ժամանակը շատ կարճ է, հատկապես, եթե նպատակ է դրված ուղիղ շփումների միջոցով ոչ միայն քարոզել, այլ նաև լսել քաղաքացիներին, վարչական շրջանները մեծ են և ընտրողների թիվը բավական շատ: «Անկուսակցական եմ և դա միշտ սկզբունք է եղել, նախկինում էլ շատ առաջարկներ եղել են այս կամ այն կուսակցության խորհրդարանական ցուցակներում ներգրավվել, սակայն դա միշտ բացառել եմ: Այսօր ստեղծված իրավիճակն այլ էր, և համաձայնեցի միանալ ՔՊ թիմին, որպես քաղհասարակության ներկայացուցիչ, քանի որ նոր փոփոխությունների պատասխանատվությունը որոշակիորեն կրում էի, իսկ դրանց պատշաճ իրականացման առումով բազմաթիվ մտահոգություններ ունեի և այս պահին կողքից խորհուրդ տվողի, քննադատողի դիրքում մնալը ազնիվ չէր լինի, գուցե հեշտ ու բազմաթիվ գլխացավանքներից զերծ կլինեի, բայց դժվարություններից ու պատասխանատվությունից խուսափելն իմ բնույթը չէ: Կուսակցական դառնալ դեռ չեմ պատրաստվում»,- նշում է լրագրողը: Ավագանու թեկնածուի կարծիքով՝ քաղաքացիների համար ընտրությունը հստակ է, նրանց մեծ մասը հրապարակում տվել է իր վստահության քվեն «Քաղաքացիական պայմանագրին». « Վստահ եմ՝ շատերը գիտակցում են, որ ոչ պաշտոնապես տրված հանրային վստահությունն ու աջակցությունը պետք է ամրագրել նաև ընտրական գործընթացով՝ այդպիսով ապահովելով հեղափոխության շարունակականությունն ու տալով մանդատ բոլոր գերատեսչություններում փոփոխություններ անելու: «Իմ քայլը» դաշինքում նաև ներառված են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք տասնյակ տարիներ պայքարել են քաղաքի բազմաթիվ խնդիրների համար, փրկել այգիներ ու հուշարձաններ, տարբեր ոլորտների լավագույն մասնագետներն են, և հենց այս բազմաշերտ մասնագիտական և հեղափոխական թիմն է, որ վստահ եմ, ամենայն պատասխանատվությամբ իրականացնելու է իր ստանձնած պարտավորությունները»: Նա նաև անրադարձավ Հայկ Մարությանի աղմկահարույց արտահայտությանը. «Ելույթի մի քանի դրույթ խնդրահարույց էին, բայց նաև տասնապատիկ ավելի շահարկվեցին խոսքերը համատեքստից կտրվելով ու խեղաթյուրվելով, հատկապես սև սպիտակի բաժանարարը, որը բացառապես վերաբերում էր քաղաքական ուժերին, որոնք նպատակ ունեն տապալելու ընտրություններն ու ռևանշիստական նկրտումներով են առաջնորդվում, սա մեկնաբանվեց, իբրև թե հասարակությանը բաժանելու փորձ. բացարձակ այդպես չէր: Հայկը Մարությանն արդեն պարզաբանել է և չեմ կարծում, թե այս թեման անվերջ շրջանառելը ճիշտ է: Հայկը երկար տարիներ հնարավորություն ուներ բոհեմական կոմֆորտ զոնայում վայելելու իր համբավն ու սերը, ինչպես մեր դերասանների, մտավորականների մեծ մասը, սակայն հենց այդ բաժանարար գիծ չդնելու և հասարակության կողքին լինելու համար էր ընդվզում, պայքարում՝ հստակ գիտակցելով ամեն ինչ կորցնելու վտանգը: Եվ այդ պատասխանատվությունը մեր երկրի, քաղաքի ու հասարակության նկատմամբ եղել է դեռ այն ժամանակ»- ընգծեց Գայանե Աբրահամյանը:
Ալեն Ավագյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir