ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՄԱՃԻԿ, ԹԵ՞ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻ ՊԱՇՏՊԱ Ն
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն՝ իրացնելով իր սահմանադրական լիազորությունները, վերադարձրեց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՆՓ-ի հրամանագրի նախագիծը։
Մինչ այդ, երեկ, վերջնական որոշում կայացնելուց առաջ, Հանրապետության նախագահը հանդիպում էր ունեցել ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Ըստ այդմ, կարող ենք երկու կարևոր եզրակացություն անել, ա/ հրամանագրի նախագիծը հակասում էր ՀՀ Սահմանադրությանը, և բ/ամենակարևորը՝ ՀՀ նախագահը հաստատում է և համակարծիք է ԳՇ-ի այն եզրակացությանը, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում ընդունելու ադեկվատ որոշումներ:
Հիշենք, ԳՇ հայտարարության կարևորագույն հաստատումներից մեկը՝ <<Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:
Ըստ էության, ՆՓ-ի՝ երկիրը կործանման եզրին հասցնելու գնահատականը, ի լրումն իրավաբանական հանրույթի կողմից ներկայացված հայցի, ևս մեկ բավարար հիմք է /հաղորդում հանցագործության մասին/, որպեսզի ՀՀ դատախազությունը դավաճանության հիմքով քրեական գործ հարուցի ն. Փաշինյանի դեմ:
Փաստորեն, ՀՀ դատախազությունն առիթ ունի ապացուցելու՝ ինքը դավաճանին սպասարկող քաղաքական խամաճիկ է, թե՝ ապաքաղաքական կառույց, որը ծառայում է օրինականությանն ու հանրային, պետական շահին:
Lilik Galıtsyan
ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՄԱՃԻԿ, ԹԵ՞ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻ ՊԱՇՏ
458 0
Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.