IŞİD savaş stratejisini Türkiye’ye göre şekillendiriyor!

Somali Korsanları ve Kuzey Kore

Irak ve Suriye İran Türklüğüne model olabilir mi?

Central Asia: 25 Years without Miracle

ՀՀ ԱԳՆ. Ռուսաստանը #102 ռազմակայանի ու «անսահման» Հայաստանի խնդրի առջեւ

Ermenistan 20 Ocak 2020
61

Lragir.am-ը հարցում էր ուղարկել Հայաստանի ԱԳՆ՝ արդյոք 1921 թ. Մոսկվայի ու Կարսի պայմանագրերն առկա են գործող պայմանագրերի ՄԱԿ–ի ռեեստրում: ԱԳՆ Լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչության պետի ստորագրությամբ պատասխանում նշված է, որ այդ պայմանագրերն ընդգրկված չեն գործող պայմանագրերի ՄԱԿ–ի ռեեստրում:

Հարցադրման առիթ էր դարձել Էստոնիայի եւ Ռուսաստանի միջեւ տարեվերջին ծայր առած դիվանագիտական վեճը, երբ Էստոնիայի պաշտոնատարները պահանջեցին վերադարձնել Էստոնիայից գրաված շրջաններն ու քաղաքները եւ վերադառնալ 1920 թ. Տարտուի պայմանագրով որոշված սահմանագծին:

Տարտուի պայմանագիրն առկա է գործող պայմանագրերի ՄԱԿ-ի ռեեստրում: Ի պատասխան էստոնական տարածքային պահանջի, ռուս պաշտոնյաները հայտարարեցին, թե այդ պայմանագիրն «արդեն լոկ պատմություն է», քանի որ դրանից հետո «երկու անգամ՝ 1940-ին եւ 1944-ին Էստոնիայի նշյալ տարածքները գրավվել են (sic! – խմբ.) Ռուսաստանի կողմից եւ վաղուց արդեն Ռուսաստան են»: Դիվանագիտական գոհար մեջբերումը ՌԴ Պետդումայի պրոֆիլային հանձնաժողովի պատասխանից է:

Այս կապակցությամբ հարցադրում էինք արել՝ արդյոք արդեն լոկ պատմություն են նաեւ 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերը, որ ուղղված էին հայկական անկախ պետականության ոչնչացմանը, հարյուր հազարավոր հայերի սպանությանն ու բռնագաղթին, հայկական տարածքների՝ Կարս-Արդահանի, Նախիջեւանի եւ Սուրմալու-Արարատի օկուպացիային: Արցախի օտարումը Հայաստանից նույնպես այս շարքում է:

Պարզվում է, որ եթե Տարտուի պայմանագիրը կա ՄԱԿ-ում, այսինքն միջազգայնորեն ճանաչված պայմանագիր է, որը Մոսկվան չի ցանկանում ճանաչել, ապա ռուս-թուրքական պայմանագրերը ըստ ՀՀ ԱԳՆ բացակայում են այդտեղ: Մինչդեռ, Մոսկվան շարունակում է հարգել Թուրքիայի հետ այդ պայմանագրերը:

Դա բազմաթիվ խնդիրներ ու հարցեր է առաջացնում թե ոչ վաղ անցյալի անցքերի, թե Հայաստանի տրանսպորտային, էներգետիկ եւ պաշտպանական ներկա կախյալ իրադրության շուրջ: Հայաստանը կախյալ է Թուրքիայից, Վրաստանից (որը ստացել է Բաթում նավահանգիստը Հայաստանից Սուրմալու-Արարատի օտարման դիմաց), Ադրբ. Հանրապետությունից եւ Ռուսաստանից: Այսինքն՝ 1921թ. Մոսկովյան պայմանագրի բոլոր շահառուներից միաժամանակ:

Այսպիսով, Հայաստանն ըստ էության սահմաններ չունի: Երբ Ցյուրիխում 4 միջնորդ երկրների ներկայությամբ ստորագրվում էին հայ-թուրքական արձանագրությունները, սահմանը որոշող այդ ի՞նչ «միջազգային պայմանագրեր» էին նկատի առնվել: Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը պարզվում է գործող չեն ոչ ՄԱԿ տեսակետից, ոչ էլ Ռուսաստանի «էստոնական» պատմական տրամաբանությամբ:

Մյուս կողմից, ոչ Հայաստանը, ոչ էլ ԽՍՀՄ-ը Թուրքիայի արեւելյան սահմանը որոշող 1923թ. Լոզանի պայմանագրի կողմ չեն հանդիսացել: Այսինքն, ՄԱԿ-ը Հայաստանը ճանաչել է առանց սահմանների՞: Այդ դեպքում ինչու՞ կան Արցախի խնդիրը, Մադրիդյան սկզբունքները եւ «ադրբեջանական» հողերի հայկական օկուպացիա ձեւակերպումը:

Այս համատեքստում, ինչպե՞ս դիտել ռուսական #102 ռազմակայանի ներկայությունը Գյումրիում: Ի՞նչ «ԱՊՀ արտաքին պարագիծ» է այն հսկում իր ցամաքային ու ՀՕՊ ուժերով: Վիրտուալ «ԱՊՀ արտաքին պարագի՞ծն» է որոշում Հայաստանի եւ Թուրքիայի պետական սահմանի իրավական ստատուսը:

«Անսահման» Հայաստանին վերաբերող այս հարցադրումները խնդրի ընդամենը, այսպես ասած, անմեղ մասն են: Իրական հարցադրումը վերաբերում է 1921-ի ռուս-թուրքական պայմանագրով ասպատակված Հայաստանի սահմանի status-quo-ն Ռուսաստանի կողմից պաշտպանելուն եւ #102 ռազմակայանի՝ Գյումրիում գտնվելուն: Հայկական տարածքների՝ Անկարայի եւ Բաքվի կողմից օկուպացիայի Ռուսաստանի պաշտպանությունը եւ ներկա կարգավիճակով ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանում անհամատեղելի են:

Բանն այն է, որ Թուրքիայում եւ Ռուսաստանում անխուսափելի փոփոխությունները այդ երկրներին, նաեւ ԱՄՆ-ին ու Եվրոպական Միությանը, նաեւ Իրանին առերեսելու են հայկական հարցի արեւելյան ասպեկտին՝ քաղաքական հարակից հարցերի ողջ սպեկտրով հանդերձ: 100 տարի առաջ եւ ներկայում իրավիճակը տարբեր է: «Արեւմտյան Հայաստանը՝ Թուրքիային, հայերի մնացորդները՝ գլոբալ աշխարհին, իսկ կրտած Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին» բանաձեւը, որ վավերացնում եւ ամրագրում էր տաճկահայերի եւ ռուսահայերի բնաջնջումը, չի աշխատելու: Անշուշտ, եթե Հայաստան պետությունը հմտություն դրսեւորի հանդես գալ սուբյեկտի դերում, ինչը պիտի սպասվի ԱԳՆ եւ անձամբ վարչապետ Փաշինյանի կողմից շրջանառվող «այլեւս ոչ մի ցեղասպանություն» բանաձեւից:

Արատավոր է դեռեւս տարածված այն մտայնությունը, թե Ախուրյան–Արաքս սահմանի status-quo–ի, #102 կայանը ներառյալ, պարզ պաշտպանությունը Հայաստանի կողմից մեզ ապահովագրում է անցանկալի զարգացումներից: Նման օտարապաշտ, կրավորական վարքագիծը փոփոխությունների ներկայիս բուռն շրջանում հանգեցնելու է եղածի կորստյան: ԽՍՀՄ գոյությամբ պայմանավորված կայունությունը վաղուց ավարտվել է: 1988-ի Միացումով մենք ենք այն ավարտել եւ պիտի շարունակենք ընթացքը դեպի մեր նպատակները: Այստեղ կանգառը արգելված է:

Հայկական շահերի պաշտպանությունը պիտի իրականացվի հայկական ուժերով, անհրաժեշտության դեպքում օտար օժանդակությամբ, բայց ոչ՝ հակառակը: Կովկասի կայունության գրավականը պիտի Հայաստանի ԶՈՒ լինեն Հայաստանի պաշտպանելի սահմաններով հանդերձ: Պաշտպանելիությունը ներառում է հարեւանների հետ առանց միջնորդի շփվելու անհրաժեշտությունը: Մոսկվայում պետք է գիտակցեն, որ 1921-ի կրկնությունը հայերի համար անհանդուրժելի է:

Yorumlar