SƏRKİSYANIN İSTEFASINDAN KEÇƏN 1 İLDƏ YENİ DETAL NƏDİR?

Rusya’nın yıldız oyuncusu: Türkler dünyanın en iyi taraftarları!

AB KARŞITI İKEN AVRUPA PARLAMENTOSU İÇİN YARIŞMAK

Ukrayna’da, Poroşenko devlet başkanlığı koltuğunu kaybetti

Հարգելի Հասան Օկթայ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր վերլուծական կենտրոնի նկատմամբ

Ermenistan, Gündem 31 Ocak 2019
14

Հարգելի Հասան Օկթայ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր վերլուծական կենտրոնի նկատմամբ ցուցաբերած հետաքրքության համար։ Կարդացի Ձեր հարցերը և փորձեմ իմ կարծիքը հայտնել։ Չեմ կարծում, որ Հայաստանում Նիկոլի իշխանության գալուց հետո հայ-ամերիկյան հարաբերությունը շատ կմոտենան, քանի որ կան լուրջ խոչընդոտներ։ Իսկ ինչ վերաբերվում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա այս հարցում ներկայիս կառավարություն դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար շատ նպաստավոր են և այդ հարցում մեք ևս պետք է աջակցենք։ Մեր հասրակության մեջ գնալով փոխվում է վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ դեպի դրականը և այս հարցում բոլոր կողմերը պետք է շատ աշխատեն ժողովրդի հետ և հատկապես պատմաբանները ու փորձագետները։ Մյուս կողմից Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չպետք է կապի Ադրբեջանի հետ և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը բխում է նաև ձեր ռազմավարական շահերից։ Իսկ ինչ վերաբերվում է հայ-ադրբեջանական հարաբերություններին, ապա դա շատ բարդ է հաշվի առնելով այն հանգամանք, որ երկու ժողովուրդները դեռ պատրաստ չեն խաղաղության և կան արտաքին լուրջ ուժեր ևս որոնց ձեռնտու է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների չկարգավորված լինելը։ Ուստի հայ-ադրբեջանական համագործակցությունը ընդդեմ որևէ երկրի բացառված է։ Շնորհակալություն։

Yorumlar