İyi günün değil, her günün dostu

Bu gün yazın ilk müjdəçisi Su çərşənbəsidir

Anglosaksonlar Öcalan’ı piyasaya sürüyor!

S400 mü Patriot mu

Հայ-կիրգիզական հեղափոխություն ԵՏՄ-ում. Եվ դա դեռ սկիզբն է

Ermenistan, Gündem 10 Ocak 2019
74

Կիրգիզիայի պետական ազգային անվտանգության կոմիտեն հայտնել է, որ մեղադրանք է ներկայացվել այդ երկրի նախկին վարչապետին՝ պետությանը 1,4 միլիոն դոլարի վնաս պատճառելու համար: Ամիսներ առաջ Հայաստանի հանրության համար այդ տեղեկությունը կլիներ ուշադրության արժանի, բայց Հայաստանում այլեւս արտառոց չէ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին պետությանը հասցրած վնասի համար մեղադրելն ու իրավական գործընթաց սկսելը, թեեւ իհարկե առայժմ չկա նաեւ դատարանով հաստատված որեւէ մեղադրանք:

Այդուհանդերձ, Հայաստանն ու Կիրգիզիան եվրասիական ինտեգրացիոն տարածքում ստանձնել են ուշագրավ դեր: Շաբաթներ առաջ տեղեկություն եղավ, որ Կիրգիզիայում ընդունվում է նախկին նախագահների համար սահմանված արտոնությունների մի մասն ու անձեռնմխելիությունը վերացնելու մասին օրենք:

Եվրասիական ինտեգրացիոն տարածություններում այդ ամենը ոչ միայն կեղծ, խորթ, այլ նաեւ վտանգավոր քաղաքական «կատեգորիա» է դիտվում: Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո թե հայաստանյան, թե ռուսական փորձագիտական հանրության մի զգալի մաս խոսում էր հենց դրա վերաբերյալ, որ Եվրասիական միության երկրների ղեկավարների համար թավշյա հեղափոխությունն անընդունելի է՝ ԵՏՄ-ում չի լինում հեղափոխություն, նույնիսկ իշխանափոխություն չի լինում:

Մյուս կողմից, Կիրգիզիան լինելով ԵՏՄ, ՀԱՊԿ անդամ, առաջինն է եղել հեղափոխական իշխանափոխության պրակտիկայով: Բայց 2018-ի ապրիլից Կիրգիզիան ԵՏՄ-ում մենակ չէ:

Այդուհանդերձ, Հայաստանի պարագան թերեւս ավելի առանձնահատուկ է, ինչի պատճառը հայ-ռուսական հարաբերության առանձնահատկությունն է: Ռուսաստան-Կիրգիզիա եւ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունը նույնը չէ, ընդ որում իր ռազմա-քաղաքական ռեգիոնալ, համաշխարհային ընդգրկումով եւ նշանակությամբ:

Խիստ հատկանշական է, որ ԵՏՄ առաջնորդներից խորհրդարանի արտահերթ ընտրությանը հաղթանակի կապակցությամբ հեռագրով Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է միայն Կիրգիզիայի նախագահը: Պուտինը դեկտեմբերի 27-ին խոսեց ընտրության մասին, բայց դարձյալ խուսափեց շնորհավորել բառն օգտագործելուց:

ԵՏՄ-ից միայն Կիրգիզիան, ինչով կամա թե ակամա ընդգծվում է եվրասիական հեղափոխական հայ-կիրգիզական մի յուրօրինակ տանդեմ, հայ-կիրգիզական հեղափոխություն ԵՏՄ-ում, որտեղ առաջնորդները կամ հիվանդանում են ու հեռանում, կամ հիվանդանում են ու մահանում:

Ւհարկե «տանդեմից» պետք չէ անել հեռուն գնացող եզրակացություն, բայց ԵՏՄ-ում օրինակ 4:1 հաշիվն ըստ էության արդեն 3:2 է, իսկ դա դեռ սկիզբն է՝ խաղի ավարտին դեռ շատ ժամանակ կա, կամ ավելի շուտ՝ այդ խաղը երբեք չի էլ ավարտվում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Yorumlar