KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հայ-թուրքական սահմանը պահպանվում է սովորական ռեժիմով․ Սերգեյ Գրեչին

Հայ-թուրքական սահմանը պահպանվում է սովորական ռեժիմով․ Սերգեյ Գրեչին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
453 0

Այսօր մամուլում, «Ժամանակ» թերթում հայ-թուրքական սահմանին գտնվող հայկական գյուղերի բնակիչներից ստացված տեղեկություններ տարածվեցին, որ ռուս սահմանապահները «զանգվածաբար փակում են սահմանային ուղեկալները, ապամոնտաժում դիտարկման աշտարակները և ընդհանրապես դադարեցնում են սահմանի հսկողությունը»: Նկատի ունենալով, որ հարցը խիստ կարևոր է ՀՀ անվտանգության համար, Factor.am-ը կապվեց Ռուսաստանի սահմանապահ վարչության հասարակության հետ կապերի պատասխանատու Սերգեյ Գրեչինի հետ։ Վերջինս հերքեց սահմանային հսկողության դադարեցման մասին լուրերը։ Գրեչինը պարզաբանեց․ «Սահմանային հսկողություն ձևակերպումը վերաբերում է միայն սահմանային անցակետերին։ Ահա ինչու, եթե տվյալ վայրում չկան անցակետեր, իսկ հայ-թուրքական սահմանին գործող անցակետեր հաստատ չկան, հետևապես սահմանային հսկողություն այնտեղ չի կարող լինել։ Իսկ սահմանապահները աշխատում են սովորական ռեժիմով»: – Որևէ փոփոխություն, կամ շեղում չի՞ եղել այս օրերին։ – Բացարձակապես ոչ։ Մենք մշտապես մարտական բարձր պատրաստվածության վիճակում ենք, ամեն րոպե պատրաստ կատարել հայ-թուրքական սահմանի պահպանության մասին 1992 թվականի պայմանագրով նախատեսված խնդիրները։ Իսկ այն, որ երբեմն մենք սահմանի ամրացման, կահավորման կամ վերակահավորման, սարքավորումների մոնտաժի, դեմոնտաժի մասով ինչ-որ աշխատանքներ ենք տանում, ինչ-որ բան ներկում կամ նորոգում, ապա դա մեր ներքին աշխատանքն է, որ մեր սահմանը լինի պատշաճ կահավորված և ամուր, բարձր մարտական վիճակում։ – Գուցե, բնակիչներն այդ աշխատանքները տեսնելով են ենթադրել, որ դադարեցվում է սահմանի պահպանությո՞ւնը։ – Հնարավոր է, որ սա Մեղրու ճանապարհի հետ կապված անհասկանալի հայտարարությունների շարունակությունն է, որոնք նախկինում էլ էին արվում, որ, իբր, մենք ինչ-որ մեկին թույլ չենք տալիս ճանապարհ կառուցել։ Հնարավոր է, որ այդ ալիքն է, և ինչ- որ անձինք օգտվում են առիթից և ցանկանում են թեժացնել մթնոլորտը։ Արդեն պարզաբանումներ ենք ներկայացրել, որ ռուսական կողմը գործնականում հետևում է Հայաստանի օրենքների կատարմանը և որևէ կերպ չի մասնակցում որոշումների ընդունմանը։ Կարծում եմ, ոմանք ուզում են, որ մարդիկ սկսեն անհանգստանալ։ Մենք աշխատում ենք սովորական ռեժիմում: Ւնչ վերաբերում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին, ապա մենք շնորհակալ ենք սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որ նրանք մեզ օգնում են սահմանի պահպանության հարցում։ Հիշեցնենք՝ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել որ Իրանի հետ սահմանը հսկող ռուսական զորամասից հրաժարվում են թույլտվություն տալ Երևան-Գորիս-Մեղրի-Իրան ճանապարհահատվածի շինարարությանը։ Սյուզան Սիմոնյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/29292.html

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir