Afrika’da FETÖ Ordusu kuruluyor!

Çinde neler olacak

Azərbaycanda PQ Problemi

TÜRKİYƏDƏ “GÜRCÜSTANDA İSLAMIN DÜNƏNİ, BU GÜNÜ VƏ SABAHI ” MÖVZUSUNDA SİMFOZİUM KEÇİRİLDİ

Հայտնի են հունվարի 11-ին կայանալիք եռակողմ հանդիպման մանրամասները

Gündem 10 Ocak 2021
139
MAKEDONYA'DA SINAVSIZ ÜNİVERSİTE

Հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը:
Այդ մասին այսօր հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը։ Նա տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ:

«Եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ:

Ադրբեջանական կողմը եւ հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որեւէ դրույթ:

Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային եւ սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը եւ հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը:

Ընդգծեմ նաեւ, որ Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում», – ասել է Մանե Գեւորգյանը։

Yorumlar