PAŞİNYANIN PUTİNƏ HƏDİYYƏ ETDİYİ KİTABDA NƏLƏR VAR?

«Ծառուկյան» դաշինքից խորհրդարան անցած 30 թեկնածուների ցանկը. ովքե՞ր են նրանք

ПОЗИЦИЯ БАКУ И АСТАНЫ В ОТНОШЕНИИ НЕКОТОРЫХ СОВРЕМЕННЫХ РЕЛИГИОЗНЫХ ВЫЗОВОВ

ALTIN VE EMTİA PİYASALARI ÜZERİNE

Հայտարարվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (Իրևան) ստեղծման մասին՝ արտաքսման մեջ գտնվող կառավարությամբ

Azerbaycan 12 Mayıs 2020
68

Թուրքիայի Քայսերիի համալսարանի պրոֆեսոր և հայտնի հայագետ-գիտնական Գաֆար Չախմաղլին ընտրվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (Իրևան) նախաձեռնող խմբի նախագահ Համաասիական կենտրոնների (БАО) կազմակերպած տեսակոնֆերանսում՝ քննարկումներից հետո, տեղեկացնում է «Թուրանը»։

Գործակալության հետ խոսելով արտաքսման մեջ գտնվող հանրապետության հռչակման մասին՝ պրոֆեսոր Գաֆար Չախմաղլին ասել է, որ այդ գաղափարը վաղուց արդեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի օրակարգում է, և որ արևմտաադրբեջանական (իրևանյան) ծագում ունեցող կարևոր մարդիկ, ովքեր ապրում են աշխարհի տարբեր մասերում, արել են այդ վճռական քայլը։

Նախաձեռնող խմբի նախագահ, պրոֆեսոր Չախմաղլին ասել է, որ սկզբում կստեղծվի հանրապետության Ազգային խորհուրդը, հետո տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, և վերջապես, կձևավորվի կառավարություն։

«Պատմությունը ցույց է տալիս, թե որքան իրավացի ենք մենք այս քայլն անելով։ Մեր պետությունը միշտ մեր պետությունն է եղել Արևմտյան Ադրբեջանում, որը դարեր շարունակ եղել է մեր մշտական հայրենիքը։

Մեր պետությունը երբեք թույլ չի տվել այնտեղ ազգային և կրոնական խտրականություն։ Իրևանի խանությունը՝ ադրբեջանական պետականության ժառանգորդներից մեկը, հեռավոր պատմություն չէ։

Չնայած Իրևանը հանձնվել է Հայաստանին 1918թ. որոշ զիջումներով, հայերը մերժել են այդ զիջումները և Զանգեզուրին ինքնավարություն չեն տվել, իսկ ավելի ուշ օկուպացրել են Ղարաբաղը։

ԽՍՀՄ ցուցաբերած «հոգատարության» արդյունքում Հայաստանի տարածքը ավելացել է՝ 9000 քառակուսի կիլոմետրից հասնելով 29000 քառակուսի կիլոմետրի։ «Մոսկվայի որոշումից հետո ադրբեջանական ծագմամբ մարդկանց տեղահանումը Հայաստանից շարունակվել է 1918-ից մինչև 1948-53թթ., և այդ գործընթացն ավարտվել է 1988թ., և արդյունքում Հայաստանում ադրբեջանական ծագմամբ ոչ մի մարդ չի մնացել»,- ասել է նա։

Պրոֆեսոր Գաֆար Չախմաղլին ընդգծել է, որ Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (Իրևան), որտեղ գերակշռում է մտավորականությունը, գլխավոր նպատակն է՝ վերադարձնել բոլոր պատմական հողերը, ներառյալ Երևանը, Զանգեբասարը, Գոյչուն, Զանգեզուրը, Գյումրին, Դարալայազը և մնացած բոլոր պատմական հողերը ժամանակակից Հայաստանի սահմաններում։

Պրոֆեսոր Չախմաղլին հավելել է, որ որոշ ժամանակ անց կձևավորվի Արևմտաադրբեջանական Հանրապետության Ազգային խորհուրդը արտաքսման մեջ։

Yorumlar