Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներն այսօր այցելեցին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
ԱԺ պատգամավորներ Գի Տեսիեն, Ֆրանսուա Պուպոնին, Քսավիե Բրետոն, սենատոր Վալերի Բուայեն ծանոթացան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբին ներկայացրեց կենտրոնի պատմությունը, առաքելությունը, աշխատանքները՝ նշելով, որ այստեղ առողջական խնդիրներից բացի իրականացվում են հայրենիքի պաշտպանների կրթության ապահովմանը և զբաղվածությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր:
Պատգամավորներին ներկայացվեց նաև օրերս բացված պրոթեզավորման կենտրոնը: Վերջիններս հետաքրքրվեցին պրոթեզավորման կարիք ունեցող զինվորների առողջական վիճակով՝ բարձր գնահատելով կենտրոնի կատարած աշխատանքները։ Հանդիպման ավարտին նրանք շեշտեցին, որ զնիծառայողների խնդիրները կշարունակեն լինել իրենց ուշադրության կենտրոնում:
Հայկուհի Մինասյանը
- Anasayfa
- »
- Ermenistan
- »
- Հայկուհի Մինասյանը; Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները Զինվորի տանն էին
Հայկուհի Մինասյանը; Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները Զինվորի տանն էին
280 0

Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.