Հայաստանում որոշակիորեն ավելացել է Նոր կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը՝ գերազանցելով բուժվածների օրական թվին։
Երբ նայում ես վիճակագրությանը, երևում է, որ դա կարող է կապված լինել նախ և առաջ Զատկի տոնին մարդկանց՝ խանութներ մեծ հոսքի և սոցիալական հեռավորություն չպահպանելու հետ։
Եթե իրականում դա է պատճառը, ապա մայիսի առաջին օրերին կրկին կունենանք ցուցանիշների անկում։
Իսկ ընդհանուր առմամբ, որքան հասկանում եմ առողջապահության նախարարի խոսքերից և կառավարության գործողություններից, մեզ մոտ արդեն համակերպվել են նոր կորոնավիրուսի գոյությանը՝ թուլացնելով կարանտինի խստությունը։ Գուցե դա ավելի ճիշտ է, քան մարդկանց ամիսներ շարունակ պահել տանը և ի վերջո չկարողանալ հաղթահարել հիվանդությունը։
Շատ երկրներում արդեն բացում են կարանտինը՝ թույլ տալով, որ մարդիկ ձեռք բերեն հանրային իմունիտետ։ Դա ավելի հեշտ հաղթահարելի է, քան տնտեսական ճգնաժամը և դրան հետևող սոցիալական բունտերը։
Nairi Hokhikyan