KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հայաստանի չեզոքության խախտումը. առաջարկ ԱՄՆ-ին ու Իրանին

Հայաստանի չեզոքության խախտումը. առաջարկ ԱՄՆ-ին ու Իրանին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
368 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի անվտանգության խորհրդի նիստ-խորհրդակցություն է անցկացրել ռեգիոնալ իրավիճակի առնչությամբ, քննարկելով իր տված հանձնարարականների կատարման ընթացքը:

Խորհրդակցության ժամանակ Փաշինյանը եւս մեկ անգամ հայտարարել է, որ Հայաստանը չի ներգրավվելու որեւէ հակաիրանյան կամ հակաամերիկյան գործողության մեջ:

Հայաստանի չեզոքության անհրաժեշտության մասին հայտարարում են բոլորը՝ Բաղդադում իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանության մասին տեղեկությունը ստանալուն պես: Մյուս կողմից, ընդհանրապես անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է նշանակում չեզոքություն այդօրինակ իրավիճակներում:

Հարկ է արձանագրել, որ չեզոքությունը տվյալ պարագայում մի բան է օրինակ Սինգապուրի համար, մեկ այլ բան՝ Հայաստանի, որը գտնվում է թեժ զարգացումների շրջանում, միաժամանակ թեժ զարգացումների էպիկենտրոնում կան հայկական համայնքներ:

Այդ պարագայում, չեզոքությունը ստանում է պայմանական իմաստ եւ նշանակություն: Ինչպե՞ս կարող է Հայաստանը լինել չեզոք, եթե իրադարձությունները Հայաստանի նկատմամբ չեզոք չեն լինելու այսպես, թե այնպես: Դրանք թողնելու են իրենց ազդեցությունը: Մեծ հավանականությամբ ազդեցությունը չի լինի ուղիղ, սակայն անուղղակի ազդեցությունը, ընդ որում երկարաժամկետ կտրվածքով, անխուսափելի է: Իհարկե, այս դեպքում խոսքը ոչ միայն Հայաստանի մասին է, այլ գործնականում միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի:

Ըստ այդմ, երբ խոսվում է Հայաստանի չեզոքության մասին, ապա ինքնին այդ խոսակցությունը քիչ բան է նշանակում: Հավաստիացումը, որ Հայաստանը չի ներգրավվելու հակաամերիկյան եւ հակաիրանյան որեւէ գործողության մեջ, հույժ կարեւոր է: Բայց, չեզոքությունը դա չէ, կամ ոչ չեզոքությունն էլ չի նշանակում ներգրավվել որեւէ հակաամերիկյան կամ հակաիրանյան գործողության մեջ:

Կա ոչ չեզոքության, այսպես ասած ներգրավվածության թերեւս այլ հնարավոր եւ անհրաժեշտ ձեւաչափ, որը ամենեւին չի ենթադրում հարել այս կամ այն կողմին: Հակառակը, դա ենթադրում է աշխատանք թե Իրանի, թե Նահանգների հետ, պահելով հենց այն կարեւոր հավաստիացումը, որը կկանխի Թեհրանում կամ Վաշինգտոնում Հայաստանի երկդիմի խաղի որեւէ կասկած:

Տեսակետը, թե Հայաստանն ու նրա կարծիքը քիչ են հետաքրքրում կողմերին կամ ուժային կենտրոններին, թերեւս կարծրատիպային է, քանի որ հետաքրքրության համար էականը ոչ թե կարծիք կամ դիրքորոշում արտահայտողի մասշտաբն է, այլ դրա բովանդակությունը: Բովանդակությունն է, որ որեւէ պետության կարծիք հետաքրքիր է դարձնում որեւէ այլ պետության համար:

Իսկ Հայաստանն այդ իմաստով ունի բովանդակային կարծիքի կամ դիրքորոշումների նախադրյալային էական պաշար, որովհետեւ ռեգիոնալ իրողություններն ու իրերի դրությունը զգալիորեն կառուցված են եղել հայկական իրավունքների վրա կնքված տարաբնույթ պայմանագրերով: Միեւնույն ժամանակ, Հայաստանն ինքն էլ ռեգիոնալ նոր միջավայրի ձեւավորման սուբյեկտ է՝ Կովկասի ռազմա-քաղաքական ստատուս-քվոյի:

Այդ ամենը Հայաստանին թույլ են տալիս լրջորեն խորհել ոչ միայն հակաիրանյան կամ հակաամերիկյան որեւէ գործողության չմասնակցելու հավաստիացման, այլեւ ավելին՝ Իրանի եւ ԱՄՆ հետ միջազգային անվտանգության նոր համակարգի ճարտարապետության շուրջ աշխույժ քննարկումների պատրաստակամության մասին:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir