Temmuz’da S-400’ler Geliyor

BREXIT EUROSKEPTİKLERİ YILDIRABİLİR Mİ?

Mısır Suriye İhvan hareketi ne için oluştu

Şu an Türkiye ve İran ile diyalog zor ve faydasız

Հայաստանի հերթական որոշումը՝ հանուն Պուտինի

Ermenistan 19 Mart 2019
16

Այսօր Վրաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններ-2019-ը՝ (NATO-Georgia Exercise 2019) ՆԱՏՕ-ի անդամ 24 երկրի և դաշինքի գործընկերների զինված ուժերի մասնակցությամբ: Զորավարժություններին մասնակցում են զինված ուժեր Ալբանիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Չեխիայից, Գերմանիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Լատվիայից, Լիտվայից, Հոլանդիայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Ռումինիայից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Ադրբեջանից, Վրաստանից ու Շվեդիայից: Ինչպես հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը, զորավարժությունները, որոնք տեղի կունենան ՆԱՏՕ-ի հետ միասնական վերապատրաստման և գնահատման կենտրոնում (JTEC), կշարունակվեն մինչև մարտի 29-ը: Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է բարձրացնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերի և դաշինքի գործընկերների փոխգործակցությունը: Զորավարժություններին ներգրավված են նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունները` Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների վարչությունը (DPKO) և որպես դիտորդ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 25-ին Վրաստան կատարելիք այցի ժամանակ անձամբ ծանոթանալու է զորավարժությունների ընթացքին:

Հայաստանը, փաստորեն, հերթական անգամ չի մասնակցում Վրաստանում կազմակերպված ՆԱՏՕ-ի զորավարժությանը։ Պաշտոնապես դրա համար որևէ հիմնավորում չի ներկայացվել։ Թեև, եթե նույնիսկ ներկայացվեր, առավելագույնն ասվելու էր, որ «Հայաստանը նպատակահարմար չի գտնում մասնակցությունը»։ Այնպես, ինչպես նախկինում է հայտարարվել ՆԱՏՕ-ի զորավարժություններից հրաժարվելու դեպքերում։ Ընդհանրապես, ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության հարցը յուրատեսակ լակմուսի թուղթ է դառնում Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությանը բացասաբար է վերաբերում Ռուսաստանը, եթե անգամ դրանք հումանիտար բնույթ են կրում։

Եվ գրեթե ամեն անգամ Ռուսաստանին հաճոյանալու կամ չնեղացնելու համար Հայաստանը հրաժարվում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց։ Հիշվում է մասնակցության ընդամենը մեկ դեպք, որին ռուսները բավական վատ էին վերաբերվել, և ռուսական փորձագիտական հանրույթը լծվել էր Հայաստանի մասնակցությունը քննադատելուն։ Բայց եթե նման իրավիճակները նորմալ էին համարվում նախկին ոչ լեգիտիմ, Ռուսաստանից կախված իշխանությունների դեպքում, ապա նույնը չի կարելի ասել նոր Հայաստանի մասին։ Այսօրվա իշխանությունը կարող է և պարտավոր է ինքնիշխան որոշումներ կայացնել, եթե անգամ դա դուր չի գալիս Ռուսաստանին։ Այն նույն Ռուսաստանին, որին հաճոյանալու համար Հայաստանը հումանիտար առաքելություն ուղարկեց Սիրիա՝ արժանանալով արևմտյան գործընկերների ոչ միարժեք գնահատականին։ Ի դեպ, հենց Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունը կարող էր գոնե մասամբ մեղմել Արևմուտքի մոտ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու առնչությամբ առաջացած վերաբերմունքը։ Բացի դրանից՝ անցած շաբաթ Հայաստանում անց էր կացվում «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը, որի շրջանակներում Հայաստանում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։ Վերջինս Երևանում տարբեր առիթներով մի քանի անգամ կրկնեց ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում։ Դրա տրամաբանական պատասխանը պետք է լիներ Հայաստանի մասնակցությունը Վրաստանում մեկնարկած զորավարժություններին։ Բայց փաստորեն Հայաստանի իշխանությունը հերթական անգամ որոշում է կայացրել հանուն Ռուսաստանի չմասնակցել մեր շահերից բխող այդ միջոցառմանը։

Ինքնիշխանություն ասվածը ոչ թե ապրիորի կատեգորիա է, այլ շատ կոնկրետ արտահայտություններ ունեցող իրողություն, որը դրսևորվում է առաջին հերթին իշխանությունների կայացրած որոշումներով։ Հայաստանի նոր իշխանությունն ունի ավելի քան բավարար լեգիտիմություն ինքնիշխան որոշումներ կայացնելու համար, սակայն նախկինի իներցիայով կամ այլ հանգամանքների ազդեցության ներքո գործում է այնպես, ինչպես կգործեին նախկին իշխանությունները։ Նոր Հայաստանը միայն գեղեցիկ կարգախոսները չեն, նոր Հայաստանը նաև նոր որոշումներն ու նոր քայլերն են, որոնք պետք է որակապես տարբերեն իշխանությունն ու պետությունը նախկինից։ Առայժմ միշտ չէ, որ դա տեղի է ունենում։
Գառնիկ Գևորգյան

Yorumlar