KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հայաստանի իշխանությունը տարածքներ է հանձնում, բայց մեղադրում է դրանում Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին

Հայաստանի իշխանությունը տարածքներ է հանձնում, բայց մեղադրում է դրանում Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
416 0

rossaprimavera.ru-ն գրում է, որ ստրատեգ, մարկետոլոգ և պրակտիկ Մինա Խաչատրյանը իր ֆեյսբուքի էջում հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները խաղում են Ադրբեջանի հետ համատեղ՝ սահմանին սադրանքներ են ստեղծում դիրքերը, փաստացի, հանձնելու կապակցությամբ իրենց գործողությունները արդարացնելու նպատակով: Նման կերպ է փորձագետը մեկնաբանել Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի անդամ Ռուբեն Ռուբինյանի այն հայտարարությունը, որ ոչ մի հայկական սահմանամերձ գյուղ չի տրվելու Ադրբեջանին:
Խաչատրյանը նշել է, որ Ռուբինյանը հաստատել է հայ ընդդիմադիր փորձագետների ասածները: Նրա կարծիքով, Հայաստանի իշխանությունների գործողությունները, որոնք հանգեցրել են ադրբեջանական զինուժի ներխուժմանը Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, հետևողականորեն տեղավորվում են մեկ շղթայի մեջ:
«Նայեք ձեռքերի շարժմանը.
1) դեկտեմբերի 17-ին իշխանությունները հետ են կանչում Հայաստանի զինված ուժերը այդ դիրքերից.
2) ապրիլի 26-ին տեղի բոլոր բնակիչներն ու կամավորները զինաթափվում են.
3) վեց ամսվա ընթացքում դիրքերը չեն բարելավվում, հենակետեր չեն ստեղծվում.
4) մայիսի 12-ին հակառակորդի զինված դիվերսիոն խմբերը թափանցում են այդ տարածքներ առանց մեկ կրակոցի.
5) իշխանությունները սպառնալիքով արգելում են դիմադրել նրանց, շնորհակալություն են հայտնում սահմանապահներին ցուցադրված «քաղաքացիական դիրքորոշման» համար, որ թույլ են տվել թշնամուն ծեծել իրենց.
6) իշխանությունները ՀԱՊԿ-ին դիմում են 2-րդ հոդվածի (խորհրդակցություններ), և ոչ թե 4-րդ հոդվածի (ագրեսիա) հիմքով և շարունակում են «բուրդ գզել», իսկ հետո էլ հայտարարում են, որ պատրաստ են քննարկել սահմանների դելիմետացիայի և դեմարկացիայի հարցերը, եթե հակառակորդը դուրս բերի իր դիվերսանտներին Հայաստանի տարածքից», – գրել է փորձագետը:
Խաչատրյանը շեշտել է, որ իշխանությունները իրենց հեղինակությունը փրկելու նպատակով ամեն ինչ բարդվում են Ռուսաստանի և նրա դաշնակիցների վրա:

«Գլխավոր շտաբի, Պաշտպանության նախարարության, ԱԱԾ- ի, հատուկ նշանակության ջոկատների, ոստիկանության առկայությամբ, իշխանությունները բոլոր նետերն ուղղում են դեպի ՀԱՊԿ և Ռուսաստան», – ասել է փորձագետը:

Նրա կարծիքով, այն բանից հետո, երբ իշխանությունները հասկացել են, որ հնարավոր չէ հանգիստ հանձնել դիրքերը և ամրապնդել պարտությունը, նրանք, համաձայն Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվածութան, «թշնամուն թույլ են տվել Հայաստանի նեղ և ամենավտանգավոր տարածք ներխուժել, և իրենց վստահված անձանց և խոսող գլուխների միջոցով հասարակությանը համոզում են, որ ամեն ինչ լավ կլինի, եթե Հայաստանը սկսի բանակցային գործընթացը եռակողմ օրակարգի շրջանակներում»:
Խաչատրյանը նշել է, որ այդ տրամաբանության մեջ չի տեղավորվում նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանի նիստին, որտեղ նա ասել է, որ Հայաստանը բանակցություններ կսկսի կամ ադրբեջանական զինուժի տարածքը լքելուց հետո, կամ էլ երբ երաշխիք ստանա, որ նրանք դուրս կգան հանձնաժողովի ստեղծումից երեք օր անց:

«Վտանգի տակ են վեց գյուղեր, այդ թվում Տիգրանաշենը, որը տեղակայված է Հայաստանի հյուսիսը հարավի հետ կապող մայրուղու վրա: Հակառակորդը վերահսկողություն է հաստատելու նաև Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու վրա: Այդ տականքը միշտ էլ նախապես զգուշացնում է իր պլանավորված ստորության մասին: Միշտ», – ամփոփել է Խաչատրյանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir