SƏRKİSYANIN İSTEFASINDAN KEÇƏN 1 İLDƏ YENİ DETAL NƏDİR?

Rusya’nın yıldız oyuncusu: Türkler dünyanın en iyi taraftarları!

AB KARŞITI İKEN AVRUPA PARLAMENTOSU İÇİN YARIŞMAK

Ukrayna’da, Poroşenko devlet başkanlığı koltuğunu kaybetti

Հայաստանի եվրոպական դաշտագլորը. արմատային մարտահրավեր

Ermenistan 30 Ocak 2019
15

Եվրամիության հարևանության քաղաքականության և Ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հաանը Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Երևան կատարած առաջին այցի ընթացքում հայտարարել է, որ Երևանն ու Բրյուսելը քննարկում են 2021-27 թվականների ԵՄ ֆինանսավորման փաթեթը, որով Հայաստանը կստանա ավելի մեծ աջակցություն, քան ներկայումս: Թեև ավելի մանրամասներ դեռ չկան, սակայն չափը, ինչպես ասում են, նշանակություն, իհարկե, ունի: Բայց միևնույն ժամանակ շատ ավելի մեծ նշանակություն ունի այն, թե ինչ հասցեականությամբ և ինչ խնդիրների լուծման ուղղությամբ է լինելու Եվրամիության ավելի մեծ փաթեթային աջակցությունը 2021-27 թվականների ժամանակահատվածի համար:

Եվրամիությունը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, ինստիտուցիոնալացման կարևորագույն գործընկեր է, սակայն ակնառու է, որ անգամ այս հարցում կարիք կա լրջագույն թարմացումների: Ժողովրդավարությունը մեզ համար արժեք է, ոչ թե աշխարհաքաղաքական կողմնորոշում, Հաանի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի վարչապետը: Սա, իհարկե, ոչ նոր, սակայն կարևոր հայտարարություն է: Իհարկե, դրա տակ գուցե կա նաև որոշակի քաղաքական մարտավարություն, սակայն այդ ամենից դուրս, ընդհանուր առմամբ ձևակերպվում է Հայաստանի խնդիրը առանցքային տեսանկյունից: Եվրաինտեգրումը Հայաստանում տարիներ շարունակ առավելապես եղել է քաղաքական նպատակահարմարություններով կամ շարժառիթներով պայմանավորված գործընթաց, ինչի վկայությունն է նաև այն, որ քաղաքական կոնյունկտուրայի մի փոքր փոփոխությունն անգամ կարող է հանգեցնել Հայաստան-Եվրամիություն հարաբերության մեջ տատանումների: Այդ իմաստով, Հայաստան-ԵՄ հարաբերությունը նման է եղել դաշտագլոր բույսին, որի արմատները այնքան թույլ են, որ թեթև քամին ունակ է պոկել այն և գլորել բաց տարածության մեջ: Հայաստան-Եվրամիություն հարաբերությունն ունի արմատավորման կարիք, և այդ արմատը պետք է լինի ոչ թե քաղաքականության, այլ հանրային տիրույթում՝ սոցիալ-տնտեսական խողովակներով արմատավորվելով այդտեղ և վերածվելով արժեքի:

Մենք դեռևս թավշյա հեղափոխությունից հետո առիթ ենք ունեցել ասելու, որ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականությունն ամենևին չի ենթադրում դեպի Եվրոպա քաղաքական քայլերի, կամ ամենևին դրանցով չէ, որ պետք է չափվի: Հայաստանում թավշյա հեղափոխությունն ու դրանում հռչակված արժեքները գործնականում այն են, ինչ հռչակագրային իմաստով կազմել են եվրաինտեգրացիայի քաղաքականությունը, բայց որը հենց հռչակագրերի մակարդակում է գերազանցապես մնացել այն պատճառով, որ չի արմատավորվել Հայաստանում՝ զանազան ճյուղեր է արձակել դեպի ԵՄ, սակայն Հայաստանում չի թողել արմատներ: Եվրամիության 2021-27 թվականների Հայաստանի աջակցության փաթեթի գլխավոր խնդիրը և թիրախը պետք է լինի հենց դա՝ արմատավորել Հայաստանում եվրոպական քաղաքականությունը, ստեղծել եվրոպական արժեքներ, փոխել Հայաստանի հանրության պատկերացումները այդ արժեքների վերաբերյալ, որոնք նենգափոխված փորձ է արվում մատուցել հակաքարոզչության աղբյուրներից, եվրոպական արժեքները նույնացնելով իբրև թե հայկական ավանդական արժեքների դեմ պայքարի, այլասերման և ոչնչացման տիրույթում: Այս հակաքարոզչությունն առ այսօր հաջողությամբ աշխատող է, ինչը նշանակում է, որ գործնականում չի աշխատում Հայաստանի արդիականացման եվրոպական աջակցությունը, կենսունակ ու արդյունավետ չեն դրա մեթոդաբանությունն ու բովանդակությունը, կենսունակ չէ գործընկերային կազմը, եթե առ այսօր Հայաստանի հանրային տիրույթում հնարավոր է խաղալ հայկական ու եվրոպական արժեքները հակադրելու տեղեկատվական նենգափոխումների վրա, և խաղալ արդյունավետ, ինչը խորքից քայքայում է ավելի վերևում՝ քաղաքական կամ տնտեսական մակարդակում որևէ թեկուզ դրական ու ողջունելի գործընթաց:
Արամ Ամատունի

Yorumlar