KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հակոբ Բադալյա: Ինչ է հնարավոր ասել Սոչիի մասին: Քաղաքը նկատի չունեմ՝ չեմ եղել երբեք, այլ եռակողմ հանդիպումը:

Հակոբ Բադալյա: Ինչ է հնարավոր ասել Սոչիի մասին: Քաղաքը նկատի չունեմ՝ չեմ եղել երբեք, այլ եռակողմ հանդիպումը:

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
400 0

Չգիտես ինչու հիշեցի դրվագը հին ու բարի «Ինչու է աղմկում գետը» ֆիլմից, երբ ռուս սահմանապահ Սամոխինը գիշերը հաշվում է իր ծառայակից Արմենի, նրա սիրած Սեդայի եւ աղջկան սիրահարված Սուրենի «եռանկյունու» առավել «ճշգրիտ» բանաձեւը. այս դեպքում լավ կլինի մեկի համար, իսկ վատ՝ երկուսի, այն դեպքում լավ կլինի երկուսի համար, իսկ վատ՝ մեկի: 🙂

Սոչիից հետո երեքից ում համար է լավ, ում՝ վատ, կարծում եմ դեռ վաղ է խոսել: Եռակողմ հայտարարությունը, ինչպես նաեւ բանավոր հայտարարությունները վկայում են, որ քննարկվել են առարկայական հարցեր: Կասկած չունեմ, որ Ռուսաստանը ձգտում է իրավիճակի առավելագույն կայունացման, որովհետեւ կարծես թե լրջորեն կենտրոնանալու է ուկրաինական ուղղության վրա:

Հարցն էլ հենց այն է, թե հայկական կողմից բացի, այդ կայունությունն է՞լ ում է իրապես անհրաժեշտ: Գուցե հնչի տարօրինակ, բայց կարծում եմ հաջորդը հենց Ադրբեջանն է: Մի քիչ խաղատնային օրինակ բերեմ: Ալիեւը նման է խաղային ապարատի դիմաց նստողի, որը մինչեւ հիմա շահել է խոշոր, բայց ամեն պահի իրավիճակը կարող փոխվել եւ մի կողմից շատ բարդ է «պոկվել» ապարատից, մյուս կողմից հասկանում է, որ պետք է՝ քանի ուշ չէ: Այս նկարագրությունն իհարկե պայմանական, հարաբերական իմաստով, բայց ես կարծում եմ Ադրբեջանը իրավիճակը կայունացնելու հարցում հաջորդ շահագրգռվածն է, բայց դեռ չշտապող:

Առանցքայինն իհարկե Մինսկի խմբի երեք համանախագահների միջեւ փոխհարաբերությունն է, թե Ֆրանսիան ու ամենակարեւորը՝ ԱՄՆ, որքա՞ն են իրապես շահագրգռված, որ Ռուսաստանն արդյունավետ իրացնի իր ռեգիոնալ դերը, եւ որքան են միայն զուտ հայտարարությունների մակարդակով խոսում եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարեւորության մասին:

Մի խոսքով, ինչպես կասեր որեւէ իմաստուն՝ Սոչին ծովի մի ափն է միայն 🙂

Հակոբ Բադալյա

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir