KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Փաշինյանը, Մակրոն Ալիևն ու Էրդողանն ընդդե՞մ Պուտինի.

Հակոբ Բադալյան: Փաշինյանը, Մակրոն Ալիևն ու Էրդողանն ընդդե՞մ Պուտինի.

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
252 0

Եվրոպական քաղաքացիական մոնիտորինգը թերեւս այլ բան չէ, քան քառակողմ հանդիպումը նախաձեռնող Ֆրանսիայի նախագահի իմիջը պահելու փորձ: Ի վերջո, այդ տեսանկյունից բավականին անհարմար կլիներ հանդիպում առանց ոչ մի պայմանավորվածության: Ինչ վերաբերում է ՄԱԿ կանոնադրության եւ Ալմա-Աթայի հռչակագրի վերաբերյալ խոսքին, ապա այդ հանգամանքը «գալիս» է վերջին շաբաթների ամերիկյան ակտիվությունից, քառակողմում ընդամենը արձանագրվում է:

Գոնե առերեւույթ դաշտում քառակողմի միակ արդյունքը Եվրամիության քաղաքացիական մոնիտորինգն է, որն էլ իմ կարծիքով ավելի շատ ուղղված է քառակողմի նախաձեռնող Մակրոնի վարկին:

Հատկանշական է, որ այդ հարցում առանցքային համաձայնությունը տվել է Հայաստանը՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական հարաբերության, կամ ինչպես հաճախ է նշվում՝ առանձնաշնորհյալ հարաբերության համատեքստում: Իսկ Ադրբեջանը՝ «համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա»:

Անշուշտ, Եվրամիության քաղաքացիական մոնիտորինգը ամենեւին վատ բան չէ, եւ գուցե նույնիսկ ունենա որոշակի օգտակարություն, օրինակ այնքան, որքան ուներ հայտնի Կասպշիկի օֆիսը, որի մոնիտորինգի ներքո տեղի էր ունենում սողացող պատերազմից անցումը լայնամասշտաբ պատերազմի:

Այդ իմաստով, Պրահայում տեղի ունեցածի կարեւորությամբ հանդերձ՝ ընդ որում ոչ միայն քառակողմ, այլ նաեւ Փաշինյան-Էրդողան հանդիպման առումով, այդուհանդերձ թերեւս ավելի կարեւոր եւ էական կհամարեմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որ միջուկային զենքի մասին Պուտինի ակնարկը կատակ չէ եւ ԱՄՆ փնտրում է դիվանագիտական լուծումներ: Բայդենը նաեւ պատասխանել էր հարցին, թե արդյո՞ք նոյեմբերին G20-ի Վեհաժողովում հնարավոր է հանդիպում Պուտինի հետ: Եթե մինչ այժմ ԱՄՆ կտրականապես բացառում էր այդպիսի հանդիպման հնարավորությունը, այժմ Բայդենը պատասխանել է՝ «դա դեռ կտեսնենք»:

Հակոբ Բադալյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir