KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Հակոբ Բադալյան : Սոչի Թուրքիա Ադրբեջան Հայաստան

Հակոբ Բադալյան : Սոչի Թուրքիա Ադրբեջան Հայաստան

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
439 0

Սոչիի հանդիպման վերաբերյալ հնչում են ամենատարբեր կարծիքներ ու գնահատականներ, ինչը միանգամայն բնական է: Բայց, ցավոք սրտի մեծ մասամբ այդ ամենը գտնվում է կամ «հիստերիայի» կամ հանրության «ականջներից լապշա կախ տալու» տրամաբանության մեջ:

Իսկ օրինակ համեմատությունը կամ այսպես ասած հակադրությունը բրյուսելյան հանդիպման հետ, ներեցեք, բայց ուղղակի ծիծաղելի է: Ցավոք, մեզանում քաղաքականության գնահատման ելակետերը հասցվել են մոտավորապես մարզական երկրպագության տրամաբանության, էն դեպքում, երբ ծավալվում են իսկապես բարդ ու բազմավեկտոր գործընթացներ:

Սոչիի հանդիպումը իր վրա կրում է թերեւս դրանց ազդեցությունը: Աշգաբադում հանդիպում են Էրդողանն ու Ռեյիսին: ՄԻնչդեռ, Չավուշողլուի Իրան կատարած այցից հետո կարծես թե որեւէ խոսք չկար, որ հնարավոր է այդպիսի հանդիպում Աշգաբատում: Խոսվել էր Էրդողանի Իրան այցի մասին, այն էլ հավանաբար տարեվերջին: Բայց, Աշգաբատի հանդիպման անհրաժեշտություն առաջացրել է Սոչին: Ընդ որում, հարկավոր է նկատել, որ թե Էրդողանը, թե Ռեյիսին այդ հանդիպմանը խոսել են 3+3-ի մասին, որ ռեգիոնալ հարցերը պետք է լուծել ռեգիոնալ ձեւաչափով:

Ինչու՞ են Սոչիից հետո հանդիպում եւ շոշտում 3+3-ը: Թերեւս այն պատճառով, որ Սոչին դիտում են մարտահրավեր՝ առնվազն Ռուսաստանի առանձին աշխարհաքաղաքական խաղի տեսքով: Ավելին, ըստ ամենայնի նկատել են այդ խաղի որոշակի արդյունավետություն: Իսկ դա թերեւս համարում են անխուսափելի, եթե Ռուսաստանը չունենա որոշակի աջակցություն Մինսկի խմբի համանախագահներից:

Ավելին, այստեղ պետք է ուշադրություն դարձնել մի հանգամանք էլ: Սոչիից առաջ տեղի ունեցավ Վրաստանի եվ ՌԴ բանակցողների՝ Աբաշիձեի եւ Կարասինի հանդիպում, որից հետո Աբաշիձեն դարձյալ հայտարարեց, որ չեն մասնակցի 3+3-ին: Կրկնում եմ կարծիքս, որ հրապարակայնորեն դեմ չլինելով 3+3-ին, գործնականում Ռուսաստանը շահագրգռված չէ այդ ձեւաչափով, մի շարք պատճառներով: Վրաստանն այդ պարագայում Ռուսաստանի համար ցանկալի արգելք է: Երբ խոսքը Հայաստանի մասին է, Մոսկվայի համար շատ բարդ է օրինակ ասել թուրքերին ու իրանցիներին, որ Հայաստանը չի համաձայնում: Կասեն՝ ճնշման հազար մեխանիզմ ունես, փորձիր:

Երբ խոսքը Վրաստանի մասին է, այստեղ Ռուսաստանն ազատ է պատասխանատվությունից: Միաժամանակ, Մոսկվայի համար խիստ անցանկալի է Վրաստանի հետ երկկողմ բանակցային ձեւաչափը ռեգիոնալով փոխելը: Նույնը նաեւ Թբիլիսիի համար: Ռուսների համար նախընտրելի է ինչպես արցախյան, այդպես էլ վրացական հարցը քննարկել ԱՄՆ, այսինքն ավելի բարձր տրամաչափի հետ, դրանով իսկ բարձրացնելով իրենց տրամաչափը:

Հավանաբար հենց դրա համար էլ Սոչիից հետո Էրդողանն ու Ռեյիսին ըստ էության հրատապ հանդիպում են Աշգաբադում՝ երեսուն րոպե տեւողությամբ, եւ խոսում ռեգիոնալ հարցերը ռեգիոնալ ձեւաչափով լուծելու անհրաժեշտության մասին: Եվ, ուշադրություն՝ կնքվում է թուրքմենական գազը Իրանի տարածքով սվոփ եղանակով Ադրբեջան մատակարարելու համաձայնություն, ինչն իհարկե բոլորովին դուրեկան չի լինելու Ռուսաստանի համար, փոխարենը իր տողատակում որոշակի առաջարկ է պարունակում Եվրոպային:

Հակոբ Բադալյան

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir