Ռուսները վաղուց ի վիճակի չեն որեւէ ռեգիոնում գերակա դերակատարության, այդ թվում իրենց համար կենսական հռչակված Կովկասում: Նոյեմբերի 9-ից հետո ռուսների համար կարեւոր է էստեղ հասնել հնարավորինս կառավարելի եւ կայուն ռեժիմի, որպեսզի Կովկասում քիչ բեռ ունենան եւ կարողանան զբաղվել այլ հարցերով, որոնք կուտակվում են: Ադրբեջանին ճնշելու լծակ գրեթե չկա, քանի որ Բաքվում կա Թոււրքիա: Մնում է կայունության հնարավորինս կանխատեսելի ռեժիմի հասնել Հայաստանի վրա ազդեցության միջոցով: Բայց, դա էլ անսահմանափակ հնարավորություն չէ, որովհետեւ ամեն այդպիսի փորձ զգալիորեն ավելացնում է Ռուսաստանի հանդեպ մեղմ ասած բացասական վերաբերմունքը:
Այդ հանգամանքը շատ լավ պատկերացնում է Արեւմուտքը: Համառոտության համար ձեւակերպեմ այդպես հավաքականորեն, որովհետեւ առանձին առանձին եվրաատլանտյան բեվեռում կան շահերի էական տարբերություննեևր: Արեւմուտքը դեմ չի լինի, որ Կովկասում շարունակվի այդ հարաբերականության ռեժիմը, որը թույլ է տալիս ազդել միաժամանակ թե Ռուսաստանի, թե Թուրքիայի ու Ադրբեջանի, թե Իրանի վրա: Առավել եւս, որ այդ ռեժիմի համար պատասխանատվությունը Ռուսաստանի եւ Թուրքիայի վրա է: Արեւմուտքի առաջդիմությունը դրսեւորվում է ոչ միայն տնտեսա-քաղաքական, հասարակական, քաղաքացիական, տեխնոլոգիական ոլորտներում, այլ նաեւ աշխարհաքաղաքականության տեխնոլոգիաների: Դրանց շմորհիվ պատասխանատվությունը հմտորեն դրվել է Ռուսաստանի, եւ արդեն նաեւ Թուրքիայի վրա: Մնում է պահել այդ վիճակը, ռուսներին ու թուրքերին պարբերաբար հասկացնելով, թե ով է լայն իմաստով իրականում դրության տերը, եթե անգամ թվում է, թե շատ հեռու է դրությունից:
Թուրքերն իհարկե դա գիտեն ամենից լավ: Եվ հենց դրա շնորհիվ է, որ հասել են Ռուսաստանի հանդեպ տակտիկական առավելության, ստեղծելով մի իրավիճակ, երբ ռուսների համար հիմա դարձել են ընտրություն՝ կամ Արեւմուտք, կամ Թուրքիա: Ընդ որում, դա էլ Արեւմուտք է, բայց արդեն միջնորդավորված: Ամբողջ հարցն էն է, որ պուտինյան կառավարման շրջանում ձեւավորվել է Ռուսաստանի ներքին սոցիալ-հոգեբանական մի միջավայր, որտեղ Արեւմուտք հասկացությունը նույնացվել է դավաճանության հետ:
Մինչդեռ, Ռուսները ոչ միայն Կովկասը, այլ մեծ հաշվով ռուսական պետականությունը պահելու այլ տարբերակ չունեն, քան՝ կամ ուղիղ Արեւմուտք, կամ՝ Թուրքիայի միջնորդական դերակատարումով: Այլ կերպ ասած, Թուրքիան կդառնա արեւմտյան «նահանգապետը» Ռուսաստանում, իհարկե շատ պայմանական ձեւակերպումով: Թեեւ, մեծ հաշվով արդեն դարձել է:
Կա իհարկե Չինաստանը, բայց Չինաստանը որեւէ ընտրություն չի թողնում: Պատահական չէ դրակոնի խորհրդանշական կերպարը՝ Չինաստանը կուլ է տալիս եւ վերջ, հարցը` դանդաղ, թե արագ: Իսկ դա գիտեն բոլորը:
ԱՄՆ այժմ բոլորին ըստ էության հիշեցնում է այդ մասին: Այդ թվում Իրանին: Իրանում էլ, Արեւմուտք հասկացությունը դարձվել է «դավաճանության» համարժեք, իսկ օրինակ Չինաստանի հետ 5-ամյա պայմանագիրը փրկություն, բայց իրականում խնդիրը գուցե ավելի պարզ է՝ կամ Իրանը կուլ է գնում Չինաստանին, կամ պահում ռեգիոնալ սուբյեկտությունն ու դերը ԱՄՆ հետ ռազմավարական համաձայնության միջոցով:
Հասկանալի է, որ սա բավականին ընդհանրական ու համառոտ շարադրանք է, տարբեր աստիճանի բազմաթիվ հանգամանքների առկայությամբ: Եվ, բնականաբար սուբյեկտիվ դիտարկում:
Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը այս մեծ շրջանակում է, եւ գործնականում այդ կոնֆլիկտը կառավարելի չէ թե Երեւանից, թե Բաքվից: Մենք սահմանային լարվածության որեւէ դեպքում կփնտրենք լոկալ, ընթացիկ պատճառներ, մինչդեռ կոնֆլիկտի առկայությունը գործիք է ավելի մեծ խաղում, որտեղ փոքր պատճառներ ստեղծելը ուղղակի տեխնիկայի հարց է:
Թե Երեւանը, թե Բաքուն ունեն մի խնդիր՝ կարողանալ «որսալ քամին», ինչի համար անհրաժեշտ է ներքին տնտեսա-ռազմա-քաղաքական դիմադրունակության առավելագույն բարձր աստիճանի ապահովում, եւ իհարկե լուռ աշխատանքի ունակ ուղեղային կենտրոններ:
Մենք օրինակ խոսում ենք ռազմաարդյունաբերության հարցում ժամանակ բաց թողնելու մասին, մինչդեռ պակաս բացթողում չէ այսպես ասած «մտքարդյունաբերության» բացակայությունը, ինչը հատկապես զգալի է դառնում «թեթեւ մտքերի» տեղեկատվա-տեխնոլոգիական դարաշրջանում:
Խոսքը համաշխարհային ուժային կենտրոնների հետ աշխատանքի «հայկական պրոդուկտ» ստեղծելու մասին է, առանց որի չափազանց դժվար է լինելու մանեւրը այդ մեծ շրջանում:
Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյան: Ռուսաստանը թուլանում է բոլոր ճակատներում, եւ վաղուց
434 0

Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.