KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Հակոբ Բադալյան.Պուտին Մակրոն

Հակոբ Բադալյան.Պուտին Մակրոն

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
310 0

Պուտինն արձագանքել է Մակրոնին, ասելով, որ Մակրոնի գնահատականի պատճառն այն է, որ չկա հակամարտության ըմբռնումը: Պուտինի արձագանքում սակայն էականն, ըստ իս, դա չէ, այլ այն, որ նա հույս կամ ակնկալիք է արտահայտում, որ կլինի անձամբ Ֆրանսիայի նախագահի հետ այդ հարցերը քննարկելու հնարավորություն:

Նախօրեին գրառումով անդրադարձել էի Ֆրանսիայի նախագահի հայտարարության ու գնահատականի տողատակում առկա հնարավոր տրամաբանությանը, կապված Իրանի շուրջ իրադրության եւ կովկասյան ու նաեւ աշխարհաքաղաքական իրողությունների հանդեպ դրա հարաբերակցության հետ:

Եզրակացրել էի, որ՝ «ըստ իս, Մակրոնը «գալիս» է հակառակ ծայրից եւ փորձում Ֆրանսիայի աշխույժ միջամտությունը ներկայացնել Կովկասի կայունացմանն ուղղված ջանք: Իսկ ու՞մ համար է դա կարեւոր, իհարկե բացի Հայաստանից: Նրանց համար, ում համար Կովկասի ապակայունացումը կարող է լինել կենսական ռիսկ՝ Ռուսաստան եւ Իրան», ու հիշեցրել էի Ֆրանսիայի արտգործնախարարի հեռախոսազրույցը Իրանի գործընկերոջ հետ եւ նաեւ դրանից առաջ հայտարարությունը Պուտինի հետ հաղորդակցություն պահելու անհրաժեշտության մասին:

Սհա այս համատեքստում է, որ Պուտինի արձագանքում առավել ուշադրության արժանի համարում եմ հենց «Ֆրանսիայի նախագահի հետ հարցն անձամբ քննարկելու հնարավորության» մասին արտահայտությունը, ինչը փաստացի վերը հնչեցրած գնահատականիս համատեքստում հնարավոր է դիտարկել Ֆրանսիայի հաղորդագրությանը Պուտինի արձագանք-հավանություն:

Ինչպես կարձագանքի Մակրոնը: Օրեր առաջ հոդվածով անդրադարձել եմ, որ Հայաստանի համար Ֆրանսիայի դերակատարումը կարեւոր է ոչ թե այն պատրանքային-չափազանցված սպասումներով, որ տարբեր կարգի պատումներով մատուցվում են հայ հանրությանը, այլ Կովկասի իրադրությունը բալանսավորելու համեստ, բայց ներկայիս պարագայում բավականին կարեւոր նշանակություն ստացող ներուժով:

Հակոբ Բադալյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir