KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Rusya
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Պուտինի ելույթը ազգերի ինքնորոշման իրավունքի մասին

Հակոբ Բադալյան: Պուտինի ելույթը ազգերի ինքնորոշման իրավունքի մասին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
311 0

Հայկական համացանցում ուշադրության է արժանացել Վլադիվոստոկի ֆորումի ժամանակ Կոսովոյի մասին Պուտինի խոսքը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, այդ առնչությամբ ՄԱԿ միջազգային դատարանի որոշման վերաբերյալ: Այդ խոսքը ուշադրության է արժանանում այն համատեքստում, որ կարող է այսպես ասած լինել միջոց հայկական դիվանագիտության համար:

Պետք է նկատեմ, որ Պուտինն ամենեւին առաջին անգամ չէ, որ անդրադառնում է դրան: Նա այդ մասին խոսել է դեռեւս ապրիլին, Մոսկվայում ընդունելով ՄԱԿ գլխավոր քարտուղար Գուտերեշին: Այյդ ժամանակ իհարկե Հայաստանում թերեւս քչերը ուշադրության արժանացրին Պուտինի այդ խոսքը: Մեկնաբանություն բաժնում կտեղադրեմ 2022-ի ապրիլի անդրադարձս այդ հանդիպմանն ու Կոսովոյի վերաբերյալ Պուտինի խոսքին 👇

Անշուշտ, մեր դիվանագիտության համար ինչպես միշտ, առավել եւս այսօր անհրաժեշտություն է եղել ցանկացած այդօրինակ դրվագով փորձել համալրել մեր փաստարկային բազան:

Բայց, պատրանք անշուշտ պետք չէ, որովհետեւ ուժային կենտրոնները, խոշոր խաղացողները այդօրինակ փաստարկներին վերաբերում են բացառապես ըստ քաղաքական անհրաժեշտության, այլ ոչ ըստ այսպես ասած գրվածի: Դուր գա դա մեզ, թե ոչ, այդպես է: Հետեւաբար, նախադեպերն անշուշտ կարեւոր են, բայց մեզ համար դրանց արդյունավետությունը կախված է, թե որքան արդյունավետ կլինենք մեր տնտեսա-քաղաքական ներուժը ձեւավորելու գործում: Իսկ դա բարդ, ժամանակատար, համառ, «գլուխը կախ» աշխատանքի դաշտն է:

Մենք ցավոք սրտի առայժմ համառ ենք այլ կարծիքի կամ պատկերացումներին չհամապատասխանելու համար միմյանց «ոչնչացնելու» գործում: Մեզ թերեւս պետք է հնարավորինս շատ ստեղծել «չոչնչացնելու» նախադեպ: Չակերտի մեջ բառի արմատը չոչը չէ, թեեւ շատ բաներ իբրեւ հասարակություն մենք պետք է սկսենք թերեւս չոչ անելուց:

Պուտինը հիշել է Կոսովոն, իսկ ի՞նչ «կհիշեցնեն» Հայաստանն ու ԱրցախըՀակոբ Բադալյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir