KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ: Որտե՞ղ կլինեինք, եթե չլիներ ԱՄՆ-Ռուսաստան մրցակցությունը

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ: Որտե՞ղ կլինեինք, եթե չլիներ ԱՄՆ-Ռուսաստան մրցակցությունը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
223 0

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը անդրադառնալով Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպմանը, որ կարող է տեղի ունենալ մայիսի 25-ին, ասել է, որ ԱՄՆ կարևոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ երկխոսությունը, անկախ, թե որտեղ այն տեղի կունենա: Ի տարբերություն Ռուսաստանի, որը անթաքույց խանդով է արտահայտվում արևմտյան, այդ թթվում ամերիկյան նախաձեռնությունների նկատմամբ, պաշտոնյաների մակարդակով դրանք գնահատելով ապակառուցողական, Ռուսաստանին դուրս մղելու նպատակ ունեցող նախաձեռնություններ, ԱՄՆ հայտարարում է, որ մրցակից չէ Ռուսաստանին և հետապնդում է խաղաղության հասնելու նպատակ: Որքանո՞վ է Վաշինգտոնի գնահատականը անկեղծ: Իսկապե՞ս չկա Ռուսաստանի հետ մրցակցություն, աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքար:

Հազիվ թե, հակառակ պարագայում մենք կունենայինք բոլորովին այլ պատկեր ոչ միայն այսօր, ոչ միայն 44-օրյա պատերազմին, այլ նաև դրանից շատ ու շատ տարիներ առաջ, կունենայինք ընդհանրապես բոլորովին այլ տրամաբանությամբ կարգավորման պատմություն և ընթացք: Խոսքն ամենևին այն մասին չէ, որ այդ այլ տրամաբանությունն ու ընթացքը կլիներ գերազանցապես ի շահ Հայաստանի ու Արցախի, կբավարարեր մեր բոլոր պատկերացումները, մեր քաղաքական քիմքը, բայց կլիներ բոլորովին այլ և կապահովեր հավասարակշիռ կարգավորման խաղաղ արդյունավետություն: Բայց, մենք չենք կարողափսոսալ այդպես չլինելու համար: Կա իրողություն՝ աշխարհաքաղաքական պայքարի, տարիների ընթացքում խորացած պայքարի դաժան իրողությունը, որը գոյություն ունի առ այսօր և գեյություն ունի բավականին թեժ ռեժիմում: Բայց, դա չի նշանակում, որ ԱՄՆ-ը խաբում է, երբ ասում է, որ մրցակից չէ Ռուսաստանին, կամ թաքցնում է իր մտադրությունները:

Բնկանաբար, որևէ ուժային խոշոր խաղացող իր մտադրությունները ամբողջությամբ չի շարադրում աշխարհի առաջ, դիվանագիտական հայտարարությունները ունենում են տակտիկական տողատակեր, կոդեր և այլն, որոնք երբեմն արտացոլում են իրականության հակառակ պատկեր՝ ինչ-ինչ նկատառումներով: ԱՄՆ պարզապես վարում է իր քաղաքականությունը, այդ թվում դրա որոշակի անհրաժեշտություններից բխող այս կամ այն հայտարարությամբ, առանց որևէ մեկին խոստանալու կամ երդվելու, որ հայտարարելու է միայն ու միայն ճշմարտությունը և ոչինչ՝ ճշմարտությունից բացի: Եթե որևէ մեկը՝ լինի գործիչ, հանրություն, թե պետություն, իրավիճակը գնահատում ու չափում է լոկ այդ հրապարակային հայտարարությունների հիմքով, և ոչինչ դրանից բացի, ապա դա տվյալ սուբյեկտի խնդիրն է, ոչ թե իր հայտարարություններով իր քաղաքականությունը սպասարկելու խնդիրներ լուծող պետության: Հետևաբար, որպեսզի Հայաստանը կարողանա առավել արդյունավետությամբ լուծել իր խնդիրները, պետք է կարողանա խոշոր  խաղացողների վարքագիծն ու պատկերացումները վերլուծել հնարավորինս լայն և խորը, քան կարող են լինել տարբեր դիվանագիտական հայտարարությունները:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir