KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Մի փոքր երկար ստացվեց:

Հակոբ Բադալյան: Մի փոքր երկար ստացվեց:

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
376 0

Ինչպես առիթ ունեցել եմ ասելու, Ռուսաստանը ռազմավարական իմաստով «հանձնել» է Հայաստանը եւ Կովկասը: Ռուսական շրջանակում այդ մասին խոսում են «ենթագիտակցորեն», նաեւ նախապատրաստելով դրան սեփական հանրությանը, որովհետեւ Կովկասից հրաժարվելը ռուսների մոտ հավասարազոր է լինելու սեփական մասից հրաժարվելուց: Ըստ այդմ, դա կարող է տեղի ունենալ միայն այնպիսի հիմնավորումների առկայության պարագայում, որոնք թույլ կտան խուսափել Ռուսաստանի փլուզումից: Ի վերջո,, հենց դրա համար է Ռուսաստանի քաղաքական շերտերում խմորվում Կովկասը հանձնելու միտքը, դիտարկելով դա Ռուսաստանի «ամբողջություն» պահելու հնարավորություն;

Ամբողջ հարցն այն է, թե «ու՞մ»: Կամ, ավելի շուտ, խորքային հարցն այն է, թե Կովկասի հարցում ինչ խոսակցություն է գնալու ԱՄՆ ու Չինաստանի միջեւ: Կարծում եմ Վաշինգտոնն ու Պեկինը դեռ չեն հասել այդ կետին, նրանց համար դա մեծ կետերից չէ: Հետեւաբար, այդ իրավիճակում Հայաստանի համար շատ կարեւոր է չանել կտրուկ քայլեր եւ չարագացնել գործընթացներ՝ նոր կորուստների ռիսկեր թույլ չտալու համար:

Օրինակ, եթե Եվրամիության 1,6 միլիարդը սահուն եւ կայուն կերպով իրականություն դարձնելու համար պետք է Ռուսաստանին տալ Սյունիքում ռազմակայանի հենակետի հնարավորություն, դրանով իսկ այսպես ասած ապահովություն, որ տեղի ունեցողը իր հաշվին չէ, ապա արժե գնալ դրան:

Աքլորանալով չէ: Եթե չչեզոքացնենք ռուսների հակազդեցության ռիսկը, կունենանք ոչ թե նոր հնարավորություն, այլ նոր կորուստներ: Մտայնությունը, թե այլք գալու են մեզ կորուստներից փրկելու, կարծում եմ համարժեք չէ: Հիմա բոլորը կենտրոնանում են միջինասիական ուղղության վրա, որտեղ Արեւմուտքը Թուրքիային դրել է էական դերի առաջ:

Քաղաքականությանը չենք կարող նայել ֆուտբոլ երկրպագելու տրամաբանությամբ՝ էս թիմը համակրելի է, էն թիմը՝ ոչ: Հայտարարությունները, որ արվում են Հայաստանի խնդիրների առումով, շատ կարեւոր են իհարկե: Բայց շատ կարեւոր է աշխարհը չչափել հրապարակային հայտարարություններով կամ միջազգային մամուլի հրապարակումներով:

Խոշոր հաշվով, առայժմ հնչել է գործնական միակ առաջարկը՝ 1,6 միլիարդի մտադրություն, եւ այն սահուն կերպով առարկայացնելը մեզ համար ընդհուպ անվտանգային առաջնահերթություն է:
Հակոբ Բադալյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir