KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Մի տեսակ չուզեցի ծափահարություններ հավաքել

Հակոբ Բադալյան: Մի տեսակ չուզեցի ծափահարություններ հավաքել

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
360 0

Հայաստանը 2022 թվականի հունվարից ՀԱՊԿ նախագահող է եւ ըստ էության պարտավոր էր արձագանքել Ղազախստանի գրավոր ու բանավոր դիմումին: Իհարկե այդ պարագայում միանգամից հիշում ենք, թե ինչ անուշադրության են մատնել մեր դիմումը կամ կոչերը՝ ընդ որում միշտ, եւ այլ բան, քան նույն կերպ պատասխանելու ցանկությունը՝ չի առաջանում: Մյուս կողմից, այդպես անելու համար Հայաստանն իր քաղաքական համախառն կշռով պետք է լիներ ՀԱՊԿ մնացյալ հինգի չափ: Ավելորդ է ասել, որ մեղմ ասած այդպես չի եղել երբեք եւ այդպես չէ այժմ:
Միաժամանակ, արդեն գրեթե չի մնում կասկած, որ Ղազախստանում «բոլոլան» ռուսական օպերացիա է, հետեւաբար, եթե Հայաստանը չի կատարում ՀԱՊԿ նախագահող երկրի գործառույթը, ապա փաստորեն խափանում է Ռուսաստանի գործողությունները: Կա՞ այսօր նման քայլի գնալու նպատակահարմարություն, հատկապես երբ հայտնի չէ՝ Ղազախստանում հանրահավաքային շարժումը իրապես ժողովրդական եւ ժողովրդավարական գործընթաց է, թե՞ ժողովրդական որոշակի դժգոհությունը առիթ է ավելի խորը ռեգիոնալ-քաղաքական կամ աշխարհաքաղաքական պրոցես արագացնելու համար:
Ըստ այդմ, Հայաստանը առկա վիճակում պետք է ձգտի խուսափել իր վրա «կրակ վերցնելուց»: Հատկապես էն դեպքում, երբ գոնե առայժմ տեսնում ենք Ղազախստանում տեղի ունեցողի հարցում միջազգային այլ դերակատարների, մասնավորապես Արեւմուտքի նկատելիորեն պասիվ, զուսպ արձագանք: Տեղի ունեցողը այնտեղ թերեւս դիտարկվում է առաջիկա օրերին սպասվող ամերիկա-ռուսական բանակցության «բալանսում»:
Հետեւաբար, բավականին բարդ իրավիճակում օպտիմալը թերեւս այն է, որ կատարելով նախագահող երկրի պարտավորությունը, Հայաստանը խուսափի, խուսանավի ավելիից՝ Ղազախստան մեկնող ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի կազմում ընդգրկվելուց:
Ավելորդ է ասել, որ խիստ ցանկալի էր ընդհանրապես ՀԱՊԿ-ում Հայաստանի չլինելը: Բայց, եղել են թերեւս այդ հարցով զբաղվելու շատ ավելի պատեհ առիթներ, որոնք բաց են թողնվել: Այժմ առավել եւս ժամանակը չէ, հետեւաբար մնում է բարդ մանեւրի տարբերակը՝ մի նվազագույն բան անել եւ խուսանավել առավելագույն խնդիրներից:

Հակոբ Բադալյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir