KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Rusya
  4. »
  5. Հակոբ Բադալյան: «Ղրիմի կամուրջը» շատ նման է «ծուղակի»

Հակոբ Բադալյան: «Ղրիմի կամուրջը» շատ նման է «ծուղակի»

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
36 0

Իրավիճակին փորձենք նայել նաեւ հնարավոր այլ կողմից.

Եվ նորից Դուգինայի սպանության առնչությամբ Նյու Յորք Թայմսի հրապարակման մասին: Հրապարակման մեջ կար առանցքային մի ձեւակերպում՝ ԱՄՆ դժգոհ է, որ Ուկրաինան հաճախ դիվերսիոն գործողություններ անում է առանց իր հետ համաձայնեցնելու:

Ղրիմի կամրջի հետ տեղի ունեցածը որոշակիորեն «լույս է սփռում» Նյու Յորք Թայմսի հրապարակման վրա՝ ամերիկյան հետախուզության «հավաստի աղբյուրին» հղումով: Հրապարակում, որը տարածեց նաեւ ԱՄՆ կառավարությանը պատկանող Ամերիկայի ձայնը:

Փաստացի, Ղրիմի կամրջի հետ տեղի ունեցածից օրեր առաջ ԱՄՆ տեղեկատվական արտահոսք է բաց թողնում, որ չի խրախուսում ՌԴ տարածքում Ուկրաինայի դիվերսիոն գործողությունները:

Իսկ ի՞նչ խնդիր լուծեց կամրջի հետ տեղի ունեցածը, բացի այն, որ փաստացի ռուսներին տվեց Ուկրաինայի նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներին զանգվածային հրթիռային հարված հասցնելու «լեգիտիմ» առիթ: Հրապարակային դատապարտող հայտարարությունները դնենք մի կողմ, դա ըստ էության «ժանրի կանոնն» է: Ռազմա-քաղաքական հարցերում որեւէ զարգացման «լեգիտիմության» չափումը ամենեւին չի սահմանափակվում հրապարակային տիրույթում իրողություններով: Կրկնեմ՝ պատերազմ սկսելուց առաջ եղել է ռուս-ամերիկյան ավելի քան վեցամսյա բավականին ինտենսիվ ու բազմամակարդակ հաղորդակցություն պետությունների ղեկավարների մակարդակից մինչեւ հատուկ ծառայությունների ղեկավարների չհրապարակված հանդիպումներ:

«Ղրիմի կամուրջը» շատ նման է «ծուղակի», թե ում համար՝ շատ, թե քիչ կուրվագծվի մինչեւ նոյեմբեր:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir